Բանն այն է, որ ես համոզված եմ, որ երեխայի ծնունդը ուղղակի կփչացնի իմ կյանքը: Դա ինձ համար ակնհայտ է: Նայում եմ երեխա ունեցող ընկերներիս և մի քիչ խղճում եմ նրանց. իրենք կորցնում են երիտասարդությունն ու էներգիան՝ երեխա մեծացնելու պատճառով:
Երեխա ունենալ և դաստիրակել՝ նշանակում է, տալ նրան քո կյանքը, իսկ փոխարենը ոչինչ չստանալ: Իսկ ամենածիծաղելին այն է, որ երբ ես ասում եմ սա ընկրերներիս, նրանք ինձ այնպես են նայում, կարծես իրենց առաջ խելագար է կանգնած:
Ստիպված եմ շատ մարդկանց անտեսել, բարեբախտաբար, ինքնագնահատականս կախված չէ այլ մարդկանց կարծիքից:
Բայց հիմա ունեմ մի խնդիր. վերջին շրջանում բավականին երկար ժամանակ հանդիպել եմ երկու երիտասարդների հետ, լուրջ հարաբերություններ ունեինք, սակայն երկուսն էլ հեռացան, երբ իմացան, որ չեմ պատրաստվում երբևէ երեխա ունենալ: Այսինքն, եթե երեխա չեմ ուզում, պիտի միայնա՞կ մնամ: Հետաքրքիր է:
Ընկերուհիներս էլ երբեք չեն աջակցում ինձ, ինչպես և ծնողներս: Մայրս ամբողջ կյանքում ինձ սովորեցրել է, որ պետք է ունենալ սեփական կարծիք և իդեալներ, հավատարիմ մնալ դրանց, իսկ հիմա ինքը չի ուզում հասկանալ ինձ և ստիպում է, որ փոխվեմ: