Չեչենական հարսանիքի առանձնահատկությունները
Հարսանիքի առավոտյան հարսը սպասում է փեսայի հարազատներին:
Այդ ընթացքում ընկերուհիներն աղջկան օգնում են հագնվել:
Չեչենական հարսանեկան զգեստը միշտ շքեղ զարդարված է: Հարսի բոլոր ընկերուհիները ևս ավանդական զգեստներով են:
Մեզ համար սովորական քողի փոխարեն հարսի գլուխը զարդարում է սպիտակ հիջաբը:
Վրայից դրվում է սպիտակ կամ բեժ ժանյակավոր կտոր, հարսի ձեռքը վարդերի փունջ են տալիս:
Չեչեն հարսնացուների դիմահարդարումը, որպես կանոն, վառ արևելյան է:
Աղջիկներն այնտեղ շատ վաղ տարիքում են ամուսնանում, ամենից հաճախ՝ 18-20 տարեկանում:
Միջոցառմանը հարսին տանում են փեսայի հարազատները:
Այդ օրն ամենագլխավոր պահանջը նոր ընտանիքի հանդեպ առավելագույն հարգանք դրսևորելն է:
Հետո հարսը պետք է կանգնի իրեն հատուկ հատկացված տեղում, որտեղ պետք է կանգնի ամբողջ օրը և ծանոթանա ապագա ամուսնու հարազատների հետ: Նստել կարող է միայն թույլտվություն ստանալով:
Իր տեղը հարսին ուղեկցում են փեսացուի երկու ավագ հարազատները:
Փեսացուն այդ ընթացքում դահլիճում է, բայց ապագա կնոջը մոտենալ նրան արգելվում է:
Միայն կարելի է տեղի ունեցողին հետևել պատշգամբից: Հարսի հարազատների մուտքն այս օրն արգելված է, ուստի նա հաճախ կարող է տխրել:
Հարսանիքի ժամանակ հյուրերը հարսին խնդրում են իրենց ջուր կամ ավելի թունդ խմիչք մատուցել:
Ողջ միջոցառման ընթացքում աղջիկը պետք է լռություն պահպանի, որ շատախոս չերևա: Նրան թույլատրված է միայն հյուրերին առողջություն մաղթել:
Փեսայի ամբողջ ընտանիքը լուսանկարվում է հարսի հետ:
Հետո սկսվում են պարերը, որոնց հարսին մասնակցել արգելվում է:
Երեխաները հաճախ ազգային կոստյումներով հատուկ համարներ են պատրաստում:
Կանայք և տղամարդիկ միասին են պարում, բայց նրանց միջև ֆիզիկական հպումն արգելված է:
Հարսանիքից հետո հարսանկան շարասյունը գնում է հարսի տուն:
Այնտեղ աղջիկը վերջապես կարող է հանդիպել հարազատներին: Երրորդ օրը տեղի կունենա ամուսնություն փեսայի տանը:
Դրան սովորաբար նախորդում է մոլլաների աղոթքը:
Ամբողջ պաշտոնական մասը կարգավորում է «դրածո փեսան», որը կատարաում է փեսայի պարտականությունները: Հարսի մատին մատանին հորեղբայրն է դնում:
Փեսացուն հարսին չի տեսնի մինչև պաշտոնական միջոցառման ավարտը:
Հարսնացուին տալիս են, որ գրկի հյուրերից մեկի առաջնեկ որդուն, որ նա էլ տղա ունենա:
Չեչնիայում զենքով կրակելու սովորություն է եղել: Հիմա այն այնքան էլ չի ընդունվում, բայց, միևնույն է, կա։
Գնալով հարսի տնից՝ փեսայի հարազատները «փող են շաղ տալիս» ավտոմեքենաների պատուհաններից:
Միայն դրանից հետո ռեստորանում տեղի է ունենում հարսանեկան խնջույքը, որին ներկա են լինում նաև հարսի հարազատները:
Իսկ փեսան նորից այնտեղ չի լինում:
Հարսն ու փեսան հետո առանձին են հանդիպում: