Չէի՞ք կարող ավելի հիմար սուտ հորինել․․․Անդրանիկ Հավհաննիսյանը անդրադարձել է վարչապետի դիվանագիտական անձնագիրը իր մոտ հայտնվելու մասին իշխանությունների բացատրություններին

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջապես արձագանքեցին, բայց ավելի լավ կլիներ լռեին։ Պարզվում է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին-յանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվա-նում են «Քյարամով», և հրամայել է, որ նա շտապ հերքի այն տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրա-մադրվում են հայկական անձնագրեր։

Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. Հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարա-րել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական ​​անձնագիրը հափշտակվել է 2020թ. նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք հատուկ նպատակով՝ հափշտակել Փաշինյանի անձնական իրերը:

Իսկ հիմա ավելի լուրջ։

1. Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.

2. հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.

3. Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշին-յանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամա-ցույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանա-գիտական ​​անձնագրի մասին։

Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS