Չինաստանից տարբեր երկրներ են ներկրվում ոչ միայն կենցաղային իրեր, այլև սննդամթերք: Առաջարկում ենք ծանոթանալ մթերքի ցանկին, որոնք չի կարելի գնել ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ:
Հավանաբար, ձեր մտքով չէր էլ անցնում, որ այս ամենը բերված է Չինաստանից:
Տիլապիա
Սա վատագույն ձկան տեսակներից է, առավել տոքսիկ և ոչ առողջ: Այս ձուկը մեծանում է կեղտոտ ջրերի մեջ: Սա ամենասարսափելի գնումներից մեկն է, որ կարող եք անել:
Ձողաձուկ
Սա ևս չինական ձուկ է: Այս ձկան օգտագործումը առողջությանը ոչ մի օգուտ չի տալիս, քանի որ այն նույնպես նույնպես բազմացնում են կեղտոտ ջրում:
Չինական խնձորի հյութ
Հավատում եք թե ոչ, բայց ներկրվող խնձորի հյութերի մեծամասնությունը արտադրված է Չինաստանում: Չինաստանը խոշորագույն արտադրողներից է, որն օգտագործում է պեստիցիդներ: Այնտեղ չեն ուսումնասիրում պեստիցիդների և քիմիական նյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա:
Վերամշակված սունկ
Որոշ չինացի արտադրողներ նշում են, իբր վերամշակված սունկը օրգանական է: Այդ կերպ նրանք մոլորության մեջ են գցում գնորդներին: Ավելի լավ է գնել տեղական արտադրության սունկ կամ առնվազն ուշադրություն դարձնել, թե այն որտեղի արտադրանք է:
Չինական սխտոր
Չինաստանում սխտորը մշակվում է քիմիական նյութերով, այդ իսկ պատճառով դրանից կարող եք տհաճ համ զգալ:
Հավի միս
Չինաստանում տարածված է թռչնի գրիպը, այդ պատճառով էլ մսով թունավորման դեպքերը քիչ չեն:
Պլաստիկե բրինձ
Այս բրինձը նույնիսկ երկար եփվելուց հետո մնում է պինդ, այնպես որ, եթե պատահաբար գնեք այսպիսի մթերք, մի օգտագործեք այն: Պլաստիկե բրինձը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը:
Կանաչ ոլոռ
Չինաստանում արտադրում են արհեստական կանաչ ոլոռ, որը պարունակում է մեծ քանակությամբ կանաչ ներկանյութ և քիմիական նյութեր, որոնցից ամենավտանգավորը՝ մետաբիսուլֆիտը, ողջ աշխարհում արգելված է օգտագործել սննդանյութերի մեջ: Այն կարող է քաղցկեղ առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը