Չի կարելի հենց այնպես վերցնել և դեն նետել ձվի կեղևը․ դրա տակ գանձ է թաքնված

Գրեթե ամեն օր մենք աղբն ենք գցում մի քանի ձվի կեղև, սակայն քչերը գիտեն, որ դա արժեքավոր մթերք է առողջության և գեղեցկության համար։ Հենց այդ մասին այսօր կպատմի Positive-ը։Առաջին հերթին ձվի կեղևը կալցիումի բնական աղբյուր է։ Կալցիումի պակասը լրացնելու համար ձվի փոշիացրած կեղևը (լիմոնի հյութով հանգցրած և ջրով բացած) կարելի է տալ նույնիսկ 6 ամսականը լրացած երեխաներին։

Այն անփոխարինելի է ալերգիաները բուժելու համար, օգնում է ազատվել ստամոքսի այրոցից, կալցիումային ջուրը հրաշալի մաքրում է օրգանիզմը։ Փոշին նաև օգտագործում են կոսմետոլոգիայի մեջ հակատարիքային դիմակներ պատրաստելու և փիլինգների համար։ Բայց պարզվում է, որ միայն ձվի կեղևը չէ, որ օգտակար է։

Ձվի կեղևի տակ գտնվող մեմբրանը բարակ, բայց ամուր թաղանթ է, որը բաժանում է ձուն կեղևից։ Ձվի մեջ այն պաշտպանում է սաղմին, ինչպես նաև մասնակցում է գազափոխանակման գործընթացին։

Ձվի թաղանթի օգտակարությունը

Ձվի թաղանթը հարուստ է կալցիումով, մագնեզիումով, սպիտակուցով, գիալուրոնային թթվով, կոլագենով։ Այն հոդերը բուժող շատ դեղամիջոցների բաղադրության մեջ է մտնում։Ձվի թաղանթի փոշին խորհուրդ է տրվում տարեց մարդկանց որպես ընդհանուր ամրացնող, հակաբորբոքային, հոդերը վերականգնող սննդային հավե-լում։

Ինչպես արդեն նշվեց, այն նաև կոլագենի աղբյուր է, որը օգտագործվում է մաշկը թարմացնելու, ձգելու, մազերի որակը լավացնելու համար։ Կոսմետոլոգները վաղուց ապացուցել են, որ այն որպես սննդային հավելում օգտա-գործելու դեպքում ազդեցությունն ավելի ակնառու է լինում, քան դրա պարունակությամբ քսուկների և դիմակ-ների օգտագործումը։

Դուք կարող եք երիտասարդացնող կոլագենային ջուր պատրաստել կոսմետիկ պրոցեդուրաների համար։ Ձվի թաղանթը լավ լվացեք, դրեք էմալապատ տարայի մեջ և վրան ջուր լցրեք։ Եռացրեք ցածր կրակի վրա՝ կափա-րիչը փակ, մոտ մեկ ժամ։ Սառեցրեք և քամեք։ Փափուկ թղթե անձեռոցիկը թրջեք այդ ջրի մեջ և դրեք դեմքին և վզին։ Պահեք այդպես 30 րոպե։ Կրկնեք սա շաբաթական 2 անգամ՝ մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ այն հրաշալի միջոց է քերծվածքների, այրվածքների, խայթած տեղերի, կոշտուկների համար։ Չորաց-նում է պզուկները, թարախաբշտիկները։ Պարզապես թաղանթը իր հարթ մասով դրեք մարմնի վնասված հատ-վածի վրա և սպասեք որ չորանա (մոտ 30 րոպե)։ Կրկնեք մի քանի անգամ։

Եղե՛ք առողջ և գեղեցիկ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS