Չկա մեկը ոչ Հայաստանում ոչ էլ աշխարհում որ կարենա ազդի իմ որոշումների վրա

Չկա այնպիսի մարդ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարhում, որ կարող է ազդել իմ որոշումների վրա, այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Ես դա ձեզ հստակ կարող եմ ասել, չկա այդպիսի մարդ, կազմակերպություն, էդպիսի բան գոյություն չունի »,- ասաց նա։

Հայկ Մարությանն ընդգծեց՝ միակ սուբյեկտը, որ կարող է  ազդել իր որոշումների վրա՝ ժողովուրդն է։

«Այն ժողովուրդը, որը ընտրել է մեզ, սա ես ձեզ հարյուր տոկոս կարող եմ ասել»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Աղբյուր՝ Aysor.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS