Չորս բան որոնք տղամարդիկ ուզում են, որ կանայք փոխեն իրենց մեջ

Դադարիր մտահոգվել քո մարմնի համար

Փոր, կրծքի չափս, ցելյուլիտ, մազեր, հոնքեր, շրթունքներ… Ցանկը կարելի է անվերջ շարունակել: Այդպես շարունակելու դեպքում միշտ կարելի է դժգոհելու առիթ գտնել: Այնպես որ՝ նույնիսկ մի սկսիր:

Իհարկե, հարկավոր է լավ տեսք ունենալ, սպորտով զբաղվել, հետեւել կազմվածքին, բայց հիշիր, որ ամուսինդ քեզ չի սիրում կշեռքի վրա երեւացող թվերի պատճառով: Գուցե արդեն այն մարմինը չունես, ինչպես նախկինում, բայց ամուսինդ՝ նույնպես: Եթե նա որոշել է ամուսնանալ քեզ հետ, ուրեմն սիրում է ոչ միայն քո մարմինը: Նաեւ հիշիր, որ արժանավոր տղամարդը քեզ կսիրի ցանկացած դեպքում:

Ընդունիր այնոր նա սիրում է քեզ եւ կսիրի

Դուք արդեն միասին եք: Դու սիրում ես նրան, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչու ես կասկածում քո հանդեպ նրա սիրո ուժին: Աշխարհում բոլոր կանանցից նա քեզ է ընտրել: Եթե ուզում ես, որ ձեր հարաբերությունները շարունակվեն, եղիր նրանցում: Բավական է կենտրոնանաս բարդույթներիդ վրա, բավարար է հարցնես ինքդ քեզ, թե ինչպես նա կարող էր սիրել այնպիսի մեկին, ինչպիսին դու ես: Իհարկե, կարող էր: Դու նրա համար ամեն ինչ ես:

Բավական է կասկածես քո ուժերին

Ինքնավստահությունը գրավում է, եւ ամուսինդ ուզում է տեսնել այն: Նա ոչ միայն ուզում է տեսնել, թե ինչպես ես գնում երազանքիդ հետեւից, այլեւ ինչպես ես հասնում դրան: Նրա խնդիրը քեզ սատարելն է: Եվ եթե կասկածում ես քո ուժերին, նա զգում է, որ չես հաղթահարում խնդիրը: Եթե չես կարող հանուն քեզ բարձրացնել ինքնագնահատականդ, ապա վստահ եղիր գոնե հանուն նրա:

Դադարիր քեզ համեմատել այլ կանանց հետ

Այդ համեմատությունը միշտ ավարտվում է՝ «Ես բավականաչափ լավը չեմ» արտահայտությամբ: Քո տղամարդն ուզում է, որ այդ ամենն ավարտվի, քանի որ գիտի, որ դու ավելի քան լավն ես: Ոչ մի վատ բան չկա ինչ-որ մեկից օրինակ վերցնելու հարցում: Բայց մի նվաստացրու քեզ այլ կանանց պատճառով:

ԱՂԲՅՈՒ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS