Չորս մոմ հանգիստ վառվում էին ու դանդաղ հալչում… Այնպիսի լռություն էր, որ լսվում էր, թե ինչպես էին նրանք զրուցում:
Առաջինն ասաց.
— ԵՍ ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ, ու ցավոք մարդիկ չեն կարողանում ինձ պահպանել, մտածում եմ, ինձ ոչինչ չի մնում անելու, պետք է հանգչել. — և այս մոմի կրակը հանգեց:
Երկրորդն ասաց.
— ԵՍ ՀԱՎԱՏՔՆ ԵՄ, բայց ցավոք ես ոչ մեկին պետք չեմ, մարդիկ չեն ուզում լսել իմ մասին ոչ մի բան, այդ պատճառով իմաստ չեմ գտնում շարունակել վառվելս, — այս մոմը դեռ չէր ավարտել իր ասելիքը, երբ մի փոքր քամի հանգցրեց նրան:
Երրորդ մոմը ասաց,
— ԵՍ ՍԵՐՆ ԵՄ, ես այլևս ուժ չունեմ միայնակ շարունակելու այրվել: Մարդիկ չեն գնահատում ինձ ու չեն հասկանում: Նրանք ատում են այն մարդկանց, ովքեր իրենց սիրում են ամեն ինչից առավել, — Այս մոմն էլ հանգեց
Հանկարծ սենյակ է մտնում երեխան ու տեսնում այն երեք մոմերը հանգած: Վախեցած բղավում է,
— Ինչ եք դուք անում, դուք պետք է վառվեք, ես վախենում եմ մթությունից:
Ասելով սա, նա սկսեց լացել:
Անհանգստանալով այս ամենից` չորրորդ մոմը ասաց,
— Մի վախեցիր ու մի լա, քանի դեռ ես վառվում եմ, միշտ էլ հնարավոր է վառել նաև մյուս երեք մոմերը, ԵՍ ՀՈՒՅՍՆ ԵՄ, իսկ հույսը վերջում է մարում…