Հարյուրավոր մահացած նորածին աղջիկներ են հայտնաբերվել Պակիստանի աղբավայրերում անցած տարի:
2017-ի սկզբից Կարաչի ում հայտնաբերվել է 345 մեռած երեխա, 99 տոկոսը՝ աղջիկներ: Պատճառն այն է, որ Պակիստանում ծնողները գերադասում են տղաներին:
Պակիստանում մանկասպանությունը քրեորեն պատժելի է, սակայն ոստիկանությունը դա կապում է մարդկանց աղքատության ու անգրագիտության հետ:
Մի շարք միջազգային հիմնադրամներ շարունակում են պայքարել այս երեւույթի դեմ:
Կարաչիի ոստիկանությունը պնդում է, որ հետաքննություն կարելի է սկսել միայն բողոքի դեպքում: Անցյալ տարի նրանք ստացել են ընդամենը 1 բողոք:
Թեեւ մանկասպանության դեպքերը գնալով նվազում են, բայց մեծանում են երեխաների առուվաճառքի թվերը:
Հիմնադրամներն ուզում են կենտրոնանալ ընտանիքի պլանավորման վրա: Տեղեկացված լինելը կօգնի պայքարել անցանկալի հղիության դեմ: