Պայքարել եմ, որ մարդը Հայաստանում ապրի ազատ և անկախ. այլևս՝ ոհմակներ չեն լինելու

ԲԱ ՄԵՆՔ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ
Իմ նկատմամբ մի վեց անգամ հարուցել են քրեական գործ, բազմաթիվ որոշումներ է կայացվել ինձ ոստիկանական բաժին բերման ենթարկելու մասին, մեկ անգամ արձանագրություն է կազմվել ինձ ձերբակալելու, իմ նկատմամբ բռնություն է կիրառվել (ինձ 6 վարչության օպերը ծեծի է ենթարկել ԼՂՀ փոխոստիկանապետի սենյակում, երբ ես պաշտպանում էի Սամվել Բաբայանին), երկու անգամ որոշում է կայացվել ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, մեկ անգամ գործն ուղարկվել է դատարան, սակայն միշտ քրեական գործերը կարճվել են, իսկ իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել։ Բոլոր քրեական հետապնդումները կապված են եղել իմ գործունեության հետ, նախկին իշխանությունները չեն հանդուրժել, որ ես զբաղվել եմ իրավապաշտպան գործունեությամբ, պաշտպանել եմ մարդկանց իրավունքները և հրապարակել եմ իրենց ապօրինությունները։

Մի օր ես կհրապարակեմ, թե ինչ կազմակերպած գործունեություն է իրականացվել նախկին վարչակազմն իմ դեմ։ Դուք կզարմանաք, թե ինչպես Ձեր ֆեյսբուքյան ընկերները, իրենց պաշտոններում «լավ զգալու» համար և իրենց պատկերացրած «թիմի», իսկ իրականում «ոհմակում» մնալու համար, կատարելով վերևից իջեցված հրահանգները ՝իմ և իրենց ոհմակին չենթարկվող այլ մարդկանց նկատմամբ «հետապնդում էին» իրականացնում, չէին թողնում հանգիստ ապրեինք։

Ու ես ուզում եմ ասել, որ ես պայքարել եմ այն բանի համար, որ մարդը Հայաստանում ապրի ազատ և անկախ, չպետք է մարդիկ այլևս հետապնդվեն իրենց հայտնած կարծիքի համար, այլևս՝ ոհմակներ չեն լինելու։ Անհոգ եղեք ես ոչ մեկին չեմ մոռացել, պետք է մի քիչ էլ սպասել և ուրեմն՝ կեցցե Ազատությունը, կեցցե Անկախությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Բարի օր բոլորին …

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS