Պապիկս լավ չի, խնդրել էր, որ երեխու հետ գնամ իրեն տեսնելու․ Մեկ էլ նենց բան ասեց երեխուս, որ հազիվ զսպեցի արցունքներս, որ չտեսնեն

Պապիկս լավ չի, խնդրել էր, որ երեխու հետ գնամ իրեն տեսնելու․ Մեկ էլ նենց բան ասեց երեխուս, որ հազիվ զսպեցի արցունքներս, որ չտեսնեն։Պապիկս գյուղումա ապրում մերոնց հետ: Ես էլ ամուսնացել եմ քաղաք: Շուտ շուտ չեմ կարում գնամ մերոնց հյուր, աշխատ ում եմ, չի ստացվում: Բայց մեր գյուղը շատ եմ կարոտում, մերոնց էլ հետը: Պապիկս արդեն մեծ ա ու առաջվա ուժն ու եռանդը չունի:

Նույնիսկ վերջերս վատացել էր, ասել են, որ հանգիստ մնա: Մինչև վերջերս պապիս ծառ էր տնկում, հողամասը ջրում ու փորում: Բայց հիմա նույնիսկ ինքնակամ չի անում: Դե պատկերացրեք ինչքան վատա, որ ինքնակամ հրաժարվումա:Էն օրը խնդրել էր մամայիս, որ զանգի ինձ կանչի: Երեխուս ուշ-ուշա տեսնում, շատա ուզում մոտը լինենք:

Ամուսնուս խնդրեցի որ գնանք ուրբաթ իրիկունը, երկուշաբթի հետ գանք: Գոնե պապին կարոտն առնի: Գնացինք, ես էլ նեղվեցի իրան որ տենց խեղճացած տեսա:Գրկել սիրում էր երեխուս ու ասեց՝ դու մամայիդ պես չլինես, միշտ կգաս տատիիդ ու պապիիդ տեսնելու: Շատ են կարոտում քեզ, ցույց չեն տալիս, բայց այ էտ կարոտի պատճառովա, որ ես լավ չեմ, դու տենց չանես:

Կողքից լսում էի պապիիս խոսքերն ու ահավոր նեղվել էի: Հազիվ եմ զսպել արցունքներս, որ չլացեմ: Իրականում ճիշտա ասում, մար դու մտքին տեղ լինի, կարա ամեն շաբաթ նենց անի գնա տեսնի մեծերին: Ամուսնուս հետ պիտի խոսեմ որ շաբաթ կիրակիները գամ մնամ գյուղում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS