Պապ արի քեզ թաքուն մի բան ասեմ, մաման քեռի Դավոյի հետ ննջարանում են, իրար գրկել ու քնել են․․․Աչքերիս դեմը սևացավ, երկուսին էլ կսպանեմ, մտածեցի ու կատաղած վազեցի ննջարան։Ես մի ընկեր ունեմ: Մենք իրար հետ մտերիմ ենք մանկապարտե զից: Իրարից անբաժան ենք:
Իմ ընտանիքում շատ սիրվածա: Ընկերոջս անունը Դավիթ ա, հաղթանդամա, ոնց որ արջ լինի: Մենք ընտանիքում իրան Դավո ենք ասում, երեխեքս ասում են՝ քեռի Դավո: Իմ աղջիկը շատ սրամիտ երեխայա: Մի օր մտա տուն, մեկ էլ աղջիկս ասում ա. Պապ, արի քեզ թաքուն բան ասեմ, մաման ու Դավոն ննջարանում են փակվել, իրար գրկել ու քնել են:
Էդ պահին ոնց որ եռացրած ջուր լցնեին գլխիս: Աչքերիս դեմը սևացած ու մտածեցի, որ երկուսին էլ կս պանեմ: Մինչև կհասնեի ննջ արանի դռանը, ինչ ասես մտածեցի: Մտա ննջարան, տեսնեմ կինս անուշ-անուշ քնածա՝ աղջկաս արջուկին գրկած: Աղջիկս զարմա ցած ինձ ա նայում: Ասում եմ, բա Դավոն ուրա: Աղջիկսասում ա, հեսա ու ցույց ա տալիս արջուկին.
Քեռի Դավոն նման ա էս արջուկին, դրա համար արջուկին Դավո եմ ասում: Ես ամաչեցի իմ մտքերից: Ես կասկածեցի իմ երկու սիր ելի մարդկանց: Եթե մի փոքր ավելի ուշադիր լինեի կհասկանայի, որ աղջիկս ընկերոջս քեռի Դավո ա ասում, իսկ իրա արջուկին՝ Դավո: