Պատահաբար լսեցի, թե ինչ խորհուրդ է տալիս վարա գույրեր վաճա ռողը գնորդին. հիմա իմ տան շղարշներն անթերի մաքուր են ու ձյունաճերմակ։Գարնանը գրեթե բոլորի տանը կապիտալ մաքրություն է սկսվում: Առաջին հերթին լվանում ենք պատուհաններն ու վարագույրերը:
Ցանկացած սպիտակ շղարշի վրա առաջանում են դեղին լաքաներ՝ հատկապես այն հատվածներում, որն անմի-ջապես պատուհանի դիմաց է կախված: Արևը խամրեցնում է սպիտակ գույնը: Բայց որքան հաճելի է, երբ շուրջ բոլորը անթերի մաքրություն ու թարմություն է լինում:
Այժմ գոյություն ունեն վարա գույրերը լվանալու հարյու րավոր միջոցներ, սակայն նուրբ գործ վածքների լվացքի համար հատուկ կանոններ գոյություն ունեն:Վեր ջերս պատահաբար լսեցի վարագույրերի խանութի աշխատո ղի և հաճախորդի խոսակցությունը: Նա պատ մում էր, թե ինչ պես է պետք լվա նալ նուրբ ու բարակ գործվածք-ները, շղարշը:
Ահա լավագույն տարբերակը
Առաջին հերթին դրսում լավ թափահարել կտորը, որ փոշի չմնա:
Դույլի մեջ գոլ ջուր լցնել՝ մոտ 36° С: 1 բաժակ աղ ավելացնել, խառ նել ու մեջը դնել շղարշը: 2 ժամ անց աղի շնորհիվ դեղնությունը ու մոխրագույն երանգը կանհետանա:
Այսինքն փոշին կառանձնանա կտորից:Դրանից հետո վարագույը պարզաջրել գոլ ջրով: Տաք ջուր օգտագործել չի կարելի, քանի որ այն կոշտացնում է կտորը և նպաստում դեղնելուն, նաև ծալքեր են առաջանում, որոնք ուղ-ղելը գրեթե անհնար է:
Այնուհետև լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով՝ սակայն վարա գույրը տեղադրելով հա տուկ պարկի մեջ և անջատելով քամելու ռեժիմը, 30° С ջրով: Անպայման որակյալ լվացքի փոշի օգտա գործեք:Նորից դույլի մեջ գոլ ջուր լցնել, 1լ ջրին 1ճ.գ. քացախ ավելացնել: Այն փայլ ու փափկություն կհաղորդի:
Այժմ նորից պետք է մաքուր ջուր հավաքել, մի քիչ լողակ լցնել: Ջուրը պիտի ստանա բաց երկնագույն երանգ:
Բոլոր գործողություններից հետո թողեք վարագույրը, որ ջուրը հոսի, բայց ձեռքով մի քամեք:Ցանկալի է չորաց-նել մաքուր օդին, այդպես թարմության բույր կապահովեք: