Պատերազմում ամուսնուս կորցնելուց հետո որոշեցի գնալ էս քայլին․ Ծնողներս դեմ էին, բայց․․․Ես էլ կորցնելու բան չունեմ։ Ես ու ամու սինս 2 տարի էր, ինչ ամուսնացել էինք: Ամեն բան շատ լավ էր, իրար շատ էինք սիրում ու նվիրված էինք միմյանց, բայց սկսեց 44-օրյա պատերազմը, ամուսինս որպես կամավոր գնաց կռվի ու էտպես էլ հետ չէկավ:
Արդեն անցել ա էրկու երկար ու ձիգ տարիներ, ինչ ես ապրում եմ առանց իրա ու օր օրի ավելի ու ավելի ա բարդանում ամեն բան: Ադրբ եջանի էս վերջին հարձակումից հետո էլ հասկանում եմ, որ կռիվը չի վերջացել ու շարունակվում ա:
Հիմա որոշել եմ, որ դառնալու եմ զինվորական ու պահելու եմ մեր երկրի սահմանները: Էն սահմանները, որոնք ամուսինս պահեց իր կյ անքի գնով:
Ծնողներս կտրականապես դեմ են, խնդրում են, որ նման բան չանեմ, բայց արդեն վերջնականապես որոշել եմ ու դա իմ որոշումն ա: Ես էլ կորցնելու բան չունեմ ու մենակ էն ժամանակ հանգիստ կլինեմ, երբ որ շարունակեմ ամուսնուս գործը, ում կյանքիցս շատ եմ սի րել ու սիրում: