Միթե հնարավոր է նման բան, մեր օրերում երեխան մահանա սովից: Այս տխուր դեպքը տեղի է ունեցել Յեմենում:
7-ամյա Ամալ անունով աղջիկը դարձավ սովից տառապող և հիվանդ երեխաների խոհրդանիշը: Նա մահացել է Յեմենում: Նրա մահվան մասին հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖի առաջատար հիվանդանոցից:
Կարմիր խաչի բժիշկները երեխային տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր:Յեմենում վիճակը վատթարացել է այն բանից հետո, երբ երկիը ռազմական գործողությունների մեջ մտավ:
2015 թվականին ռազմական կոնֆլիկտը սրվեց և երկրում վիճակը շատ վատթարացավ:
Դրա արդյունքում Յեմենը այսօր համարվում է Մերձավոր Արևելիք ամենաաղքատ երկիրը, որտեղ
սովից երեխաներ են մահանում:
Ում են պետք աշխարհի տարբեր կողմերում գործող բարեգործական հիմնադրամներն ու ընկերությունները, ինչով են զբաղվում բարի կամքի դեսպաններն ու մարդու իրավունքների պաշտպանները, եթե աշխարհի ինչ որ մի կետում դեռ սովից երեխաներ են մահանում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն