Յուրատեսակ աղցան,որը կդառնա Ձեր տոնական սեղանի զարդը․հեշտ և մատչելի
«Ամանորյա անտառ» աղցանի մեջ մայոնեզի փոխարեն կարելի է օգտագործել բնական յոգուրտ,իսկ մի քանի պճեղ սխտորը յուրահատուկ համ կտա:
Բաղադրատոմս
- 400գ. հավի միս
- 2 հատ լոլիկ
- 150-200գ. պանիր
- 250գ. կոնսերվացված շամպինյոններ
- 1 հատ սոխ
- 2-3 պճեղ սխտոր
- մայոնեզ ըստ ցանկության
- աղ,պղպեղ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը շատ հեշտ է և պարզ,մնում է փորձեք․․․
Պատրաստման եղանակ
- Եփել հավի միսը,հանել արջանակի միջից,հովացնել,մանր կտրատել:
- Մարինացված շամպինյոնները կտրատել, լոլիկները նույնպես քառակուսիներով կտրատել:
- Սոխը կտրատել,վրան լցնել եռացրած ջուր,հոսող ջրով լվանալ դառնությունից ազատվելու համար:Պանիրը քերել:
- Միացնել բոլոր բաղադրիչները,ավելացնել ճզմած սխտոր,մայոնեզ, աղ,պղպեղ և խառնել:
- Նախքան մատուցելը այն պետք է սառեցնել!