Պատրաստեք աջիկա առանց եփելու. Վիտամիններով հարուստ ու համեղ

Պատրաստեք աջիկա առանց եփելու. Վիտամիններով հարուստ ու համեղ.

Բաղադրիչներ

Բուլղարական պղպեղ – 1.5 կգ

Չիլի պղպեղ – 3 հատ

Լոլիկ – 4 կգ

Սխտոր – 200 գ

Քացախ (9 տոկոս) – 200 մլ

Աղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Բուլղարական պղպեղը և լոլիկը լվանալ, հետո լավ չորացնել:

Պղպեղները մաքրել, սերմերը հանել:

Բոլոր բաղադրիչներն անցկացնել մսաղացով, ավելացնել քացախ և աղ:

Խառնել և թողնել 1 ժամ:

Պահել աջիկան սառը տեղում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS