Յուրաքանչյուր կին ունի իր քյուֆթա պատրաստելու բաղադրատոմսը, սակայն այս մեկը փորձված և կարելի է ասել՝ ամենաստացված բաղադրատոմսն է, որը շատ հարմար է և ստացվում է շատ համեղ:
միս տավարի — 1 կգ
սոխ — 2 գլուխ
ձու — 1 հատ
ալյուր — 2 ճ/գ
կոնյակ — 2 ճ/գ
ջուր — 3/4 բաժակ
Կարագ — ըստ ճաշակի
պղպեղ կարմիր — ըստ ճաշակի
պղպեղ սև — ըստ ճաշակի
աղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Թարմ միսը 5-6 անգամ անցկացնում ենք մսաղացով, ապա ընթացքում ավելացնում ենք ջուրը, որից հետո լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, ալյուրը, մանրացրած սոխը, կոնյակը և համեմում ենք աղով ու պղպեղով:
Ստացված խառնուրդը մոտ 1 ժամ խառնում ենք (ծեծում ենք) ու վերածում միասեռ զանգվածի։
Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք աղն ու դնում ենք կրակի վրա։ Ստացված զանգվածը բաժանում ենք 4 մասի, ձեռքերը թաթախում ենք ջրի մեջ ու փորձում ենք ստանալ գնդիկներ։ Երբ ջուրը սկսում է եռալ, մսագնդերը լցնում ենք կաթսայի մեջ։
Եփում ենք 30 րոպե ու չենք մոռանում հեռացնել առաջացած փրփուրը։
Համեղ քյուֆթան պատրաստ է։
Հանում ենք կաթսայից, կտրատում ենք ու մատուցում կարագով տաք վիճակում։