Պատրաստեք սմբուկի լցոնած նավակներ այս բաղադրատոմսով.
Բաղադրությունը.
Սմբուկ — 500 գրամ
աղացած միս — 300 գրամ
լոլիկ — 250 գրամ
սոխ — 150 գրամ
կոշտ պանիր — 100 գրամ
սխտոր — 3 պճեղ
Բուսական յուղ — ըստ ճաշակի
աղ — ըստ ճաշակի
պղպեղ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սմբուկը լվանալ, կիսել 2 մասի ,հանում ենք միջուկը, աղ ենք անում և թողնում 30 րոպե, ապա լվանալ սառը ջրով: Մանր կտրատեք սոխը և սխտորը:
Սմբուկի միջուկը մանր կտրատել: Լոլիկը նույնպես կտրատել: Տապակել սոխը և սխտորը բուսական յուղի մեջ: Լցրեք աղացած միսը և 10 րոպե տապակեք, հետո լցնում ենք կտրատած լոլիկը և սմբուկի միջուկը, աղով և պղպեղով համեմում ըստ ճաշակի:
Մենք ամեն ինչ տապակում ենք 7-8 րոպե: Լցնում ենք սմբուկները տապակած այս միջուկով: Դնում ենք ջոռոցը, վրան պանիր լցնում: Թխել 35 րոպե, ջերմաստիճանը 180 աստիճանով:Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն