Այսօր պատրաստելու ենք լցոնած սմբուկով տաք նախուտեստ կամ ինչպես ժողովրդի մեջ է տարածված Գառնի յարախ։
Այն շատ բաղադրիչներ չի պահանջում, բայց ստացվում է շատ համեղ և նրբահամ։
Լցոնված սմբուկ․
Բաղադրիչներ
- Սմբուկ — 8 հատ
- Տավարի աղացած փափկամիս — 300 գրամ
- Սոխ — 1 հատ
- Քաղցր պղպեղ — 2 հատ
- Լոլիկ — 1 հատ
- Խառը կանաչի
Պատրաստման եղանակը
- Սմբուկները ընտրում ենք մոտավորապես նույն չափի և մասնակի հեռացնում ենք կեղևը։ Մեջտեղի հատվածում երկայնքով գրպանանման բացվածք ենք անում,
- Տաք տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում և մաքրված սմբուկները տապակում ենք յուրաքանչյուր կողմից՝ մինչև վարդագունելը և հանում տապակից,
- Այնուհետև նույն տապակի մեջ լցնում ենք մանր կտրատված սոխը և սոխեռած անում,
- Ավելացնում ենք կտրատված պղպեղները տապակվող սոխի վրա, հաջորդիվ ավելացնում ենք կտրատված լոլիկը,
- Վերջում ավելացնում ենք աղացած տավարի փափկամիսը և շարունակում տապակել մինչև ամբողւությամբ կեփվի։
- Կտրատված խառը կանաչին ավելացնում ենք լցոնի վրա վերջում։
- Այժմ անցնենք լցոնման գործընթացին։
- Տապակված սմբուկների գրպանանման բացվածքի մեջ լցոնում ենք արդեն պատրաստի լցոնը, շարում ջեռոցի տապակի վրա։ Այն կարելի է զարդարել հալվող պանրով, կտրտված լոլիկով կամ կտրատված կանաչիով։
- Մոտ 15-20 րոպե եփում ենք ջեռոցում 200 C ջերմաստիճանի տակ։
- Հանում ենք ջեռոցից և մատուցում։ Բարի ախորժակ։