Պարբերաբար աշխատանքից տուն գնալիս օգնում էի մի մուրացկան կնոջ, բայց նրա մի խոսքից փոխեցի վերաբերմունքս․․․

Իմ աշխատավայրին մոտ սուպերմարկետ կա, որի կողքին միշտ նստած է մի տատիկ, կոկիկ հագնված, սակայն շատ թախծոտ հայացքով:Նստում էր նա սուպերմարկետի կողքին և առավոտից երեկո բոլորից հացի գումար խնդրում:

Ես նրան երբեք գումար չէի տալիս, բայց փոխարենը հարցնում էի, թե նրա համար այդ օրը ինչ գնեմ:Տարեց կինն ամեն անգամ կոնկրետ պատասխան էր տալիս. կարտոֆիլ, հաց, բրինձ, երշիկ: Երբեմն ալյուր էր խնդրում, մակարոն, պահածո:Մտնում էի խանութ, գնում այն ամենը, ինչ խնդրել էր տատիկը, տալիս էի տոպ-րակը նրան ու առաջ գնում:

Վերջերս մոտեցա տատիկին, հարցրեցի, թե ինչ առնեմ նրա համար, որ մի շաբաթ չգա այստեղ, ամբողջ օրը դր-սում չնստի: Զրուցակիցս թվարկեց մի ամբողջ ցանկ:Արդյունքում մի տոպրակ սնունդի համար վճարեցի 9000 դրամ, բայց գնել էի ամենաանհրաժեշտը, ինչը կարող էր բավականացնել միայնակ տատիկին առնվազն 6-7 օր:

Դուրս եկա խանութից և ուրախությամբ մեկնեցի նրան գնումներս:Որքան մեծ էր զարմանքս, երբ հաջորդ առավոտյան աշխատանքի գնալիս նորից տեսա նրան՝ նույն տեղում նստած:

-Տատ ջան, ինչի՞ ես էլի եկել նստել, էն էլ սառը եղանակին, հանգիստ մնայիր տանը, երեկ այդքան սնունդ տվեցի քեզ:

Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտա-րական անձնագրեր — ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր …Երբեք չեք գուշակի, թե նա ինչ պատասխան տվեց ինձ: Հատկապես չեն կարող կռահել դաստիրակված մարդիկ:Մարդկանցից օգնություն խնդրող տատիկն ասաց.

—Լսի հլը, անցի էն կողմ, չաղո… հեռու գնա…

Ահա այդպես փչացավ ողջ օրս, բացի այդ, նորից հիասթափվեցի մարդկանցից: Ի դեպ, եթե օգնում եք որևէ մեկին, պատրաստ եղեք նման «հաճելի» պատասխան ստանալուն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS