Պարզեցի, որ ամուսինս սիրուհի ունի և գնացի նրա հասցեով․․․Անկեղծ ասած, իրադարձությունների նման զարգացում չէի սպասում։
Կան չէ՞ կանայք, որ իմանում են ամուսինների սիրուհիների մասին,սակայն ձևացնում են,թե ամեն ինչ լավ է, բո-լորը երջանիկ են… Բայց ես այդպիսիններից չեմ: Երբ դեռ 12 տարի առաջ ամուսնանում էի, ընտրյալիս ասա-ցի, որ երբեք չեմ հանդուրժի դավաճանություն, և եթե նման բան լինի, չեմ ների ոչ մի դեպքում:Վատ չէինք ապրում, ու այս տարիների ընթացքում ամուսնուս հավատարմության վերաբերյալ կասկածներ չեմ ունեցել:
Բայց վերջերս զանգեց քույրս ու շատ սառը տոնով ասաց, որ ամուսնինս սիրուհի ունի ու ինձ մի հասցե տվեց: Ես մի քանի օր փորձում էի հանել գլխիցս նրա խոսքերը, բայց երբ ամուսինս հերթական անգամ ասաց, որ գը-նում է գործուղման, սիրտս կասկած ընկավ: Որոշեցի գնալ քրոջս տված հասցեով:
Դուռը բացեց ամուսինս: Նա նույնիս չփորձեց արդարանալ,ներս հրավիրեց ու խնդրեց նստել սեղանի մոտ: Սեն-յակից դուրս եկավ մի սևահեր աղջիկ: Չէի ասի, որ գեղեցկուհի է, բայց տգեղ էլ չէ: Նա ապշած հայացքով ինձ էր նայում:Ամուսինս սկսեց խոսել. նա ասաց, որ արդեն 2 տարի, գրողը տանի, 2 տարի կապված է այս աղջկա հետ: Պարզվեց, որ մի օր ինձ հետ վիճելուց հետո ուշադրություն է դարձրել խանութում աշխատաող այդ աղջկան:
Սկզբում ոչինչ չի պլանավորել, սակայն ինքն իրեն է ամեն ինչ զարգացել: Հետո նրանք հասկացել են, որ սիրում են իրար: Սկսել են կանոնավոր կերպով հանդիպել, բայց այդ աղջիկը չի իմացել իմ գոյության մասին: Ամուսինս հայտնեց, որ սիրում է երկուսիս ու դուրս եկավ տնից՝ կարգադրելով, որ մենք ինքներս ելք գտնենք ստեղծված ի-րավիճակում:
Առաջինը խոսեց ամուսնուս սիրուհին: Նա երդվեց, որ իր մտքով նույնիսկ չի անցել, որ իր սիրելի տղամարդն ունի ընտանիք՝ կին ու երկու երեխա: Նա շարունակ արտասվում էր ու ներողություն խնդրում:
Երբեք չէի մտածի, որ ինձ կարող է դուր գալ ամուսնուս սիրուհին, մի կին, ում հետ ինձ դավաճանել են: Ու մենք որոշեցինք,որ երկուսս էլ կլքենք նրան,թող մնա կոտրված տաշտակի մոտ:Ես իմ խոստումը կատարեցի, բաժան-վեցի ու պարտադրեցի նրան ալիմենտներ վճարել: Բայց վերջերս մայրս ասաց, որ զուր շտապեցի, հիմա սիրու-հին կների ու նրանք միասին կապրեն, իսկ երեխաներս անհայր կմեծանան: Բայց ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում են, թող անեն, կարևորը, որ ես իմ պատվի վրայով չեմ անցել: