Խանդը բնորոշ է մարդկանց, սակայն տարբեր մարդկանց մոտ այն տարբեր կերպ է դրսևորվում:
Խանդը կարող է այնքան ուժեղ լինել, որ կարող է քայքայել հարաբերությունները: Խանդը ոչ մի
լավ բանի չի հանգեցնում:
Հոգեբանները խանդը դասակարգում են ըստ գույների:
Սպիտակ խանդը անվնաս խանդ է, այն նույնիսկ որոշ չափով օգտակար է հարաբերությունների
համար: Սպիտակ խանդի դեպքում մարդը լիովին վստահում է զուգընկերոջը և համոզված է, որ
նա «իրենն է»: Այս խանդը համարում են պրոֆիլակտիկ խանդ:
Կապույտ խանդը դրսևորվում է այն դեպքում, երբ խանդոտ տղամարդը կամ կինը չի կարողանում հաղթահարել իր հոգեկան տառապանքները, Դա կապված է տագնապայանության և ինքնավստահության պակասի հետ: Նման խանդով տառապող կինը առանց պատճառի կարող է
լաց լինել, իսկ տղամարդը թաղվում է մռայլ մտքերի մեջ: Նրանց համար չափազանց կարևոր է, որ
զուգընկերը ժամանակ առ ժամանակ կրկնի որ շատ է սիրում:
Կանաչ խանդի դեպքում տանջում են դավաճանության մասին մտքերը, մարդը չի կարողանում
ազատվել կպչուն մտքերից: Տղամարդիկ փորձում են իրենց «ցավը» սփոփել ալկոհոլի մեջ, իսկ
կանայք դիմում են հակադեպրեսանտերի օգնությանը: Նման դեպքում զուգընկերոջ ցանկացած
քայլ կասկածելի է թվում:
Կարմիր խանդը սարսափելի է, դա հիվանդագին խանդ է, որ կարող է անգամ հոգեկան
անհավասարակշռության հասցնել: Կարմիր խանդով տառապող տղամարդը կարող է ծեծի
ենթարկել կնոջը ընդամենը մի քանի րոպե ուշանալու, հեռախոսազանգին չպատասխանելու
համար: Այս խանդից պետք է ձերբազատվել, այլապես կարող են անդառնալի հետևանքներ լինել:
Մանուշակագույն խանդը խանդի ամենանենգ տարբերակն է: Սա անկառավարելի է և նման
խանդով տառապող մարդուն հնարավոր չէ ոչինչ բացատրել: Կյանքի բոլոր ոլորտներում նման
մարդիկ հավասարակշռված են, բայց խանդի առումով անտանելի են: Անհրաժեշտ է մասնագետի
օգնություն այդ խանդը բուժելու համար: