Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարզվում է՝ ազգովի հիշողության անկումներ ունենք, պայծառ, բարգավաճ կյանքը Հայաստանում եկել ու հեռացել է Քոչարյանի հետ: Հիմա նա եկել է, որ НТВ-ի միջոցով սկսի մեզ «ամնեզիայից» դուրս բերել՝ ՀՆԱ աճ, հարյուր հազարավոր աշխատատեղեր, փոքր ու մեծ ձեռնարկատերեր, հիշեցնում է «մոռացկոտներիս», որ իր անգո ընտրազանգվածը արթնանա: Բայց թվում է, որ ընտրողական ամնեզիայի խորացող համախտանիշներ Քոչարյանի մոտ են առկա․ տեղ-տեղ ոչինչ չի հիշում, եղածն էլ՝ վարդագույն ակնոցներով: Տխուր է…. »: |
Աղբյուրը` Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան էջ