Պարզվում է Արշակն այլևս Վովայինը չէ և նոր իշխանությունների մեջ ՛՛շեֆ՛՛ է փնտրում…

«Առավոտ» թերթը գրում է.

«Վերջերս ՀՀ նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին որդու հետ Սեւանում մենակ են տեսնում՝ առանց թիկնազորի, ինչը տեսնողների զարմանքն է հարուցում:

Պարզվում է՝ ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազորը՝ Արշակ Հակոբյանի հետ միասին, այլեւս կապ չունի նախկին ոստիկանապետի հետ:


Ավելին՝ Արշակ Հակոբյանը նրա հրաժարականի երրորդ օրն իսկ հեռացել է հանրապետությունից եւ վերադարձել է միայն 8-9 ամիս անց: Մեր տեղեկություններով, ներկայումս Արշակ Հակոբյանը նոր տեր է փնտրում նոր իշխանությունների մեջ ու փորձում է ցույց տալ, որ նախկին «շեֆի» հետ որեւէ առնչություն չունի:
Բայց նաեւ, մեր աղբյուրը պնդում է, որ Վովա Գասպարյանն ինքն է հրաժարավել Արշակ Հակոբյանի եւ նախկին թիկնազորի ծառայություններից:

Մի քանի օր շարունակ փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել ՀՀ նախկին ոստիկանապետից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS