Կալանխոեն դրական էներգետիկայով օժտված բույս է: Այն հակաբորբոքային և մանրէասպան հատկություն ունի, բարձրացնում է դիմադրողականությունը, օժտված է հակաուռուցքային և վերքերը բուժող հատկությամբ:
EnterTrain-ը ներկայացնում է կալանխոեի բուժական հատկությունները:
1. Ռինիտի և հայմորիտի բուժում Բույսի հեղուկը կաթեցրու քթի մեջ: 2-ական կաթիլ յուրաքանչյուր քթանցքում օրական 2-3 անգամ:
2. Հյուսվածքների բորբոքումների և երակների լայնացման դեմ Կալանխոեի կտրատած տերևների վրա եռացրած ջուր լցրեք և 20 րոպե թողեք մարմանդ կրակի վրա: Օրական 3 անգամ 100 մլ եփուկ օգտագործեք երակների լայնացման դեմ: Նույն եփուկով կարելի է նաև մշակել թարախային վերքերը:
3. Ատամնացավի դեմ Կալանխոեի տերևները լվանալուց հետո ճզմիր և ստացված հյութին ավելցրու 200 մլ ջուր: Տաքացրու խառնուրդը ջրային գոլորշու վրա: Խմիր օրական 4 անգամ 50 մլ չափաբաժնով: հրաշալի միջոց է լնդերի բորբոքման դեմ և նվազեցնում է ատամի ցավը:
4. Արյունահոսության դեմ Բույսի թարմ տերևները լվանալուց հետո մանրացրեք դանակով, այնուհետև անցկացրեք մսաղացով: Ստացված շիլայից հեռացրեք հյութը և թանձրուկը դրեք արյունահոսող հատվածի վրա:
5. Հակատուբերկուլյոզային թերապիա Կալանխոեի 10 մլ թարմ մզված հյութին ավելացրեք 70 մլ եռացրած ջուր, օգտագործեք ուտելուց առաջ: 3 ամիս պարբերաբար օգտագործելուց հետո արդյունքն ակնհայտ կդառնա:
6. Մաշկային հիվանդությունների դեմ Մաշկի վնասված հատվածներին կալանխոեի հյութ քսեք:
7. Ականջաբորբի դեմ 30 մլ կալանխոեի հյութին ավելացնել 5 մլ բժշկական սպիրտ, լավ խառնել և կաթեցնել ականջաբորբի ժամանակ:
8. Գորտնուկների դեմ Կալանխոեի մանրացրած տերևների խյուսը դնել մաշկի վնասված հատվածների վրա, կապել և թողնել 2 ժամ:
9. Կոնյունկտիվիտի բուժում Մանր կտրատեք կալանխոեի լվացված տերևները: Ավելացրեք մի քանի ճաշի գդալ ջուր, եռացրեք, սառչելուց հետո քամեք: Ստացված լուծույթով օրական երեք անգամ լվացեք աչքերը:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը