Այսօր պատրաստելու ենք մսով պելմենի։ Առաջարկելու ենք խմորի ամենապարզ և հեշտ տարբերակը, որը եփվելիս երբեք չի քանդվում, իսկ համը նուրբ է և ախորժելի, որի գաղտնիքը կիմանաք ընթացքում։
Պելմենի․ Բաղադրիչները
Ալյուր — 1 կգ․
Միս — 500 գր․
Սոխ -1 գլուխ
Ձու — 1-2 հ․
Կանաչիներ թարմ՝ սամիթ, համեմ
Կարագ և ձիթայուղ
Աղ և պղպեղ
Դափնու տերև
Գոլ ջուր — 400-500 գր․
Պելմենի․ պատրաստման եղանակը
Ալյուրը լցնել խորը տարայի մեջ, վրան 2 թ․ գդ աղ լցնել, մեջտեղում փոսիկ անել և գոլ ջուր լցնել կենտրոնում (200 գրամանոց բաժակով 2 բաժակ), ձեռքով սկսում եք խառնել զանգվածը՝ ընթացքում ըստ անհրաժեշտության ալյուր կամ ջուր ավելացնելով։
Այնքան եք խառնում, որպեսզի ստացվի ահա այսպիսի խմորի զանգված, որը հեշտությամբ առանց մատներին կպչելու գնդիկների կկարողանաք վերածել:
Ահա այս մեծության գնդեր պատրաստելուց հետո, հարկավոր է խմորի վրա սրբիչ կամ խոհանոցային ցելոֆան քաշել, որպեսզի կեղև չկապի գնդերի վրա, դրանք պետք է թողնել մոտ 15-20 րոպե հանգստանալու համար,
Այդ ժամանակահատվածը պետք է օգտագործել միջուկը նախապատրաստելու համար,
Սոխը քերիչով անցկացնել կամ մսի հետ աղալ:
Կանաչիներ մանր կտրատել, եթե թարմ չունեք ձեռքի տակ կարելի է նաև օգտագործել չորացրած կամ սառեցրած տարբերակով:
Միսը հարկավոր է երկու անգամ անցկացնել մսաղացով, որպեսզի այն հնարավորինս լուծված զանգվածի նմանվի,
Վրան ավելացնում ենք սոխը, կանաչին, ձուն:
Աղ և պղպեղ ենք անում և մեր դեպքում ձեռքով ենք խառնում, որպեսզի լավ միաձուլվեն բաղադրիչները և իհարկե, տնային տնտեսուհու ձեռքը ուտելիքին կպնելուց ուտեստին փոխանցվում է նրա ողջ սերն ու ջերմություն,
Այժմ խմորը բացելուց հետո վերցնում ենք պելմենի պատրաստելու սարքը, վրան լավ ալյուր անում, որի վրա էլ փռում ենք նախապես բացված խմորը,
Թեյի գդալով փոսիկներում միս ենք դնում գնդիկներով:
Վրայից նոր խմորի շերտ ենք դնում, կարելի է նորից ալյուր ցանել և գրդնակում ենք:
Կտրատված պելմենիի հատիկները եփելու համար գազօջախի վրա դրված կաթսայով եռացող ջրին ավելացնում ենք դափնու տերևներ, աղ և սև պղպեղ և պելմենիները լցնում այդ ջրի մեջ:
Փոքրիկ գաղտնիք, որպեսզի պիլմենիները չկպնեն իրար կամ չքանդվեն այս ջրի մեջ նաև ձիթայուղ ենք մի փոքր ավելացնում:
Մոտ 5-7 եփելուց հետո հանում ենք եփված պելմենիները ջրից:
Մատուցելիս վրան սև պղպեղ ենք ցանում և կարագ ավելացնում, որը կարող եք փոխարինել թթվասերով կամ մածունով։
Չքանդվող Պելմենի․ պատրաստման տեսանյութ
Բաժանորդագրվեք մեր ալիքին, որտեղ շատ համեղ բաղադրատոմսեր կան։
Բարի ախորժակ։