Պետք է հատուկ հերթապահես ու ժամանակ տրամադրես տիկնոջն ուղղված հայհոյանքները հեռացնելու համար. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրապետական Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն՝ իր և իր ընտանիքի նկատմամբ սպառնալիքների կապակցությամբ։ Սրանից զատ, ոստիկանությանն ուղղված հաղորդման մեջ տիկինը նաև սպառնալիք է ուղղել լրատվամիջոցներին՝ «Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այս գրառումը կարող են դիտարկել որպես իրենց բոլոր հարթակներից, այդ թվում՝ ֆեյսբուքյան էջերից իմ վերաբերյալ վիրավորական(հայհոյախառն) գրառումների հեռացման առաջնային ծանուցում»։ Այսինքն, պետք է հատուկ հերթապահես ու ժամանակ տրամադրես տիկնոջն ուղղված հայհոյանքները հեռացնելու համար։ Տիկիʹն, իսկ դուք երբևէ մտահոգվել եք, թե ինչո՞ւ եք այդքան ատելություն հավաքել ձեր շուրջը։ Այս ատելությունը մեկ օրվա բան չէ. այն կուտակվել է տարիներ շարունակ։ Այնպես որ մտածեք և մտածեք միայն այս մասին»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS