1.Պողոսը շնորհակալություն էր հայտնում Աստծուն յուրաքնչյուր հավատացյալի համար։
«Ամենից առաջ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։ Աստված, որին ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ հոգով՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է, որ անդադար հիշում եմ ձեզ իմ աղոթքներում»: (Հռոմեացիներ 1:8-10)
«Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար՝ հիշելով Աստծու անզուգական բարությունը, որ տրվեց ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով»: (Կորնթացիներ 1:4)
«Անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում»։ (Եփեսացիներ 1:16)
«Ամեն անգամ, երբ հիշում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն և միշտ ուրախությամբ ջերմեռանդորեն աղոթում եմ բոլորիդ համար»: (Փիլիպեցիներ 1:3-4)
«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, երբ աղոթում ենք ձեզ համար»: (Կողոսացիներ 1:3)
«Մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, երբ հիշատակում ենք ձեզ բոլորիդ մեր աղոթքներում, քանի որ մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը»: (Թեսաղոնիկեցիներ 1:2-3)
«Մենք պարտավոր ենք միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեզ համար, եղբայրնե՛ր, քանի որ դա տեղին է, որովհետև ձեր հավատը անսահմանորեն մեծանում է, և ձեզանից յուրաքանչյուրի սերը աճում է իրար հանդեպ»: (2 Թեսաղոնիկեցիներ 1:3)
«Երախտապարտ եմ Աստծուն, որին սուրբ ծառայություն եմ մատուցում, ինչպես որ իմ նախահայրերն էին անում (և դա անում եմ մաքուր խղճով), և երբեք չեմ դադարում գիշեր ու ցերեկ հիշել քեզ իմ աղաչանքներում»: (2 Տիմոթեոս 1:3)
«Միշտ շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն, երբ հիշում եմ քեզ իմ աղոթքներում»: (Փիլիմոն 1։3)
- Պողոսը աղոթում էր նրանց գիտելիքի և իմաստության համար։
«․․․Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեզ տա իմաստության և հայտնության հոգի, մինչ նրա մասին ճշգրիտ գիտելիքներ»։ (Եփեսացիներ 1:17)
«Ահա թե ինչու, այն օրվանից սկսած, երբ լսեցինք այդ մասին, չենք դադարում աղոթել ձեզ համար և խնդրել, որ լցվեք նրա կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով, ունենաք կատարյալ իմաստություն և հոգևոր հասկացողություն»: (Կողոսացիներ 1:9)
- Պողոսն աղոթում էր նրանց կատարյալ հույսի համար։
«Լուսավորելով ձեր սրտի աչքերը, որ իմանաք, թե ինչ է այն հույսը, դեպի որը նա կանչեց ձեզ, թե ինչ է այն փառավոր հարստությունը, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի համար»։ (Եփեսացիներ 1:18)
«Թող հույս պարգևող Աստվածը իր հանդեպ ունեցած ձեր հավատի շնորհիվ լցնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք սուրբ հոգու զորությամբ առատանաք հույսով»։ (Հռոմեացիներ 15:13):
- Պողոսն աղոթում էր, որպեսզի նրանք ապրեն խաղաղության և միասնության մեջ։
«Թող որ տոկունություն և մխիթարություն տվող Աստծու շնորհիվ դուք այն նույն մտածելակերպն ունենաք, որը Քրիստոս Հիսուսն ուներ, որ միահամուռ կերպով և միաբերան փառավորեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստծուն և Հորը»։ (Հռոմեացիներ 15:5)
«Թող խաղաղության Տերը ձեզ միշտ խաղաղություն տա բոլոր առումներով։ Թող Տերը ձեր բոլորի հետ լինի»։ (2 Թեսաղոնիկեցիներ 3:16)
- Պողոսն աղոթում էր, որպեսզի նրանք զորացվեն հոգևոր ուժով։
«․․․և աղաչում եմ նրան, որ իր փառքի հարստության համաձայն՝ նա այնպես անի, որ իր հոգու զորությամբ ձեր ներսի մարդը ուժեղանա» (Եփեսացիներ 3:16):
«Լուսավորելով ձեր սրտի աչքերը, որ իմանաք, թե ինչ է այն հույսը, դեպի որը նա կանչեց ձեզ, թե ինչ է այն փառավոր հարստությունը, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի համար, և թե ինչ է մեր՝ հավատացյալներիս մեջ ներգործող նրա զորության գերազանց մեծությունը։ Սա ներդաշնակ է նրա հզոր ուժի գործադրմանը»։ (Եփեսացիներ 1:18-19)
«Եվ Աստծու փառավոր հզորությունը ձեզ անհրաժեշտ զորությունը կտա, որպեսզի կարողանաք ամեն ինչին դիմանալ և ուրախությամբ համբերել» (Կողոսացիներ 1:11):
- Պողոսը աղոթում էր, որպեսզի մարդիկ սովորեն ապրել Քրիստոսի մեջ։
«Որպեսզի ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը սիրո հետ մեկտեղ բնակվի ձեր սրտերում, որ դուք արմատացած և հաստատված լինեք հիմքի վրա»։ (Եփեսացիներ 3:17)
«Որպեսզի կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, և ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտելիքները, որպեսզի լցված լինեք այն ողջ լիությամբ, որ Աստված է տալիս»։ (Եփեսացիներ 3:18-19)
- Պողոսը աղոթում էր, որպեսզի նրանք լցվեին սիրով:
«Շարունակ աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա»: (Փիլիպպեցիներ 1:9)
- Պողոսը աղոթում էր նրանց արդարության և մաքրության համար
«․․․որ դուք հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր, որպեսզի անբիծ լինեք և չգայթակղեցնեք ուրիշներին մինչև Քրիստոսի օրը և Հիսուս Քրիստոսի միջոցով կարողանաք արդար պտուղ բերել՝ Աստծու փառքի ու գովաբանության համար»։ (Փիլիպպեցիներ 1:10-11)
- Պողոսը աղոթում էր, որպեսզի նրանք գովերգեին եւ շնորհակալություն հայտնեի Աստծուն
«Շնորհակալություն հայտնելով Հորը, որը ձեզ պիտանի դարձրեց, որ մասնակից լինեք լույսիմեջ գտնվող սրբերի ժառանգությանը»։ (Կողոսացիներ 1:12)
«Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը»: (2 Կորնթացիներ 1:3)
«Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, որը օրհնեց մեզ»: (Եփեսացիներ 1:3)
- Պողոսը աղոթում էր մարդկանց ծառայելու հնարավորությունների համար։
«Էլ ինչպե՜ս շնորհակալություն հայտնենք Աստծուն ձեզ համար և այն ամբողջ ուրախության համար, որ ձեր շնորհիվ ունեցանք մեր Աստծու առաջ։ Գիշեր-ցերեկ մենք թախանձագին աղաչում ենք, որ տեսնենք ձեզ և ամբողջացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատի մեջ» (Թեսաղոնիկեցիներ 3:9-10):
Էնդրյու Հես
Թարգմանեց Սաթենիկ Սեդրակյանը