Թեյի հետ անուշահամ քաղցրեղեն ունենալու համար շատ բան հարկավոր չէ: Ահա ձեզ ենք առաջարկում ռումինացի հայտնի խոհարարից մի բաղադրատոմս, որը շատ ժամանակ ու բաղադրիչներ չի պահանջի:
Անտոն Ռոմանն իր երկրում հայտնի խոհարար և լրագրող է:
Ամենագլխավոր գաղտնիքը նրանում է, որ պետք է սպասեք մինչև խմորը կդառնա փքուն ու փափուկ:
Բաղադրատոմսը
- Ալյուր — 0,5 կգ
- Ձու — 3 հատ
- Շաքարավազ — 3 ճ/գ
- Արևածաղկի յուղ՝ թխելու համար
- Կաթ՝ ըստ ճաշակի
- Խմորիչ — 1թ/գ
Պատրաստումը
1.Լցրեք ամանի մեջ տաք կաթը, խմորիչը, շաքարավազը, ձուն, ալյուրը և հունցել խմորը: Թողեք տաք տեղում, մինչև կբարձրանա:
2. Այնուհետև խմորը լցրեք սեղանի վրա փոքրիկ գնդիկներ արեք և թխեք տապակի մեջ:
3.Հարկավոր է նախապես արևածաղկի յուղը տաքացնել, որ ախորժելի ու վարդագույն պոնչիկներ ստացվեն:
Բարի ախորժակ