Չնայած այն բանին, որ պապիլոման ոչ այլ ինչ է, քան բարորակ նորագոյություն, այն ծայրահեղ բացառիկ դեպ-քերում կարող է չարորակ դառնալ։ Բացի դրանից, այդ խնդիրն օրգանիզմում առկա մարդկային պապիլոմա վի-րուսի արդյունք է։ Եվ հաճախ պապիլոմաներից ամբողջովին կարելի է ազատվել միայն հատուկ հակավիրուսա-յին թերապիայի միջոցով։ Ուրեմն ավելի լավ է դրանցից ազատվելու համար ժողովրդական բժշկության օգնող, այլ ոչ հիմնական միջոցներ կիրառել։
Բուժում հավի ձվով։
Հավի ձուն օգնում է ազատվել պապիլոմաներից, սակայն այն կարելի է օգտագործել միայն այն մարդկանց, ով-քեր հակված չեն ալերգիկ ռեակցիաների։ Արտաքին կիրառությունը կարող է ալերգիա հարուցել անգամ այն դեպքում, երբ դուք առանց որևէ խնդրի ուտում եք այդ ձուն։ Եթե դուք կասկածներ ունեք, արմնկային շրջանի փոքր հատվածի վրա քսեք ընտրված միջոցը ու թողեք 10 րոպե։ Եթե ալերգիկ ռեակցիա չի նկատվում, կարելի է համարձակորեն օգտագործել տվյալ միջոցը։
Ձվի փոշի
Այս միջոցի պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի 2 ձվի կճեպ, լեյկոպլաստ ու բժշկական բամբակ։ Ջե-ռոցը տաքացրեք մինչև 250՞, տապակի մեջ ձվի կճեպը դրեք ջեռոցը մոտավորապես 30 րոպեով։ Ապա երբ կճե-պը սառչի, լավ մանրացրեք, լցրեք ապակյա կամ պլաստիկե տարայի մեջ ու հերմետիկ փակեք։ Բամբակը մանր կտորների բաժանեք, յուրաքանչյուր պապիլոմայի վրա առատորեն ձվի կճեպի փոշի լցրեք, վրայից բամբակ դը-րեք ու ֆիքսեք լեյկոպլաստի միջոցով։ Այդպես պետք է թողնել՝ մնա 2-3 շաբաթ՝ 3 օրը մեկ անգամ փոխելով։ Ինչ-պես ցույց է տալիս պրակտիկան, նմանատիպ գորտնուկներն անհետանում են արդեն բուժման առաջին կուր-սից հետո։
Ձվի սպիտակուց
Եթե պապիլոմաները դեռ փոքր են, կարելի է փորձել նրանցից ազատվել ձվի սպիտակուցի միջոցով։ Կոտրեք ձուն, վերցրեք բամբակյա փայտիկներ, թաթախեք սպիտակուցի մեջ, ապա դրանք մանրակրկիտ քսեք պապիլո-մաների վրա։Այս պրոցեդուրան կրկնեք օրական 3-4 անգամ, ցանկության դեպքում՝ կարելի է և ավելի հաճախ։ Մոտավորապես մեկ շաբաթ անց պապիլոմաներն իրենց չափերի մեջ բավականին կփոքրանան, սակայն պրո-ցեդուրան պետք է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ դրանք իսպառ չեն անհետացել։ Որպես կանոն՝ դրա համար անհրաժեշտ է լինում 3-4 շաբաթ, ընդ որում, որքան շուտ սկսեք բուժումը, այնքան արագ կանհե-տանան պապիլոմաները։
Պապիլոմայի բուժումը հրանուկի (чистотел) միջոցով։
Պապիլոմաները բոլոր գորտնուկների պես սարսափում են այս բույսից։ Բայց պետք է հիշել, որ այն բավականին ագրեսիվ է, և այդ պատճառով էլ կարող է վնասել պապիլոմայի շուրջը եղած առողջ մաշկը։ Աշխատեք, որ պատ-րաստի դեղամիջոցը չընկնի այդ հատվածի վրա։Եվ հիշեք, որ ցանկացած խոտաբույս կարող է ալերգիկ ռեակ-ցիա սադրել։ Այդ պատճառով էլ ուշադիր հետևեք ձեր օրգանիզմի արձագանքին գոնե առաջին մի քանի օրերի ընթացքում, քանի որ երբեմն ալերգիան իր մասին միանգամից զգացնել չի տալիս։
Պապիլոմայի բուժում ընկույզի միջոցով
Ժողովրդական բժշկության միջոցներով պապիլոմաները բուժելու մասին խոսելիս չի կարելի չհիշատակել ըն-կույզի մասին։ Դրանք բուժում են անգամ ամենածանր դեպքերը, երբ մնացած բոլոր միջոցներն անզոր են լի-նում։
Ընկույզի քսուք
Տվյալ միջոցն ունի բավականին յուրահատուկ հոտ,դրա համար էլ ոչ բոլորին է դուր գալիս։Այս միջոցը պատրաս-տելու համար ձեզ անհրաժեշտ է 3 մաքրած ընկույզ, ցանկալի է, շատ չհասած։ Ընկույզներն աղացեք կամ ման-րացրեք սովորական հավանգի մեջ, ավելացրեք մի քիչ սովորական կերոսին ու խառնեք այնքան, որ դառնա սո-վորական թթվասերանման զանգված։Հենց այդ զանգվածն էլ օգտագործվում է պապիլոմաների բուժման հա-մար։ Դրանց վրա այս քսուքը քսեք հաստ շերտով, անպայման ծածկեք պոլիէթիլենային թաղանթով ու թողեք մո-տավորապես կես ժամ։ Այս պրոցեդուրան պետք է անել օրը մեկ անգամ՝ քնելուց առաջ, մեկ շաբաթից ոչ ավելի, չնայած հանուն արդարության՝ պետք է նշել, որ ավելի երկար հարկավոր էլ չէ։