«Պորկետան» իտալական խոհանոցի ամենատարածված ուտեստներից մեկն է: Այն համեմված ռուլետ է՝ պատրաստված խոզի մսից և լավ կարմրացրած ջեռոցում:
Բաղադրիչներ
- Խոզի թիակ՝ առանց ոսկորի – 1.5 կգ,
- Եղեսպակ – 2 ճ/գ,
- Նարնջի կեղև – 3 ճ/գ,
- Սամիթի սերմ – 2 ճ/գ,
- Հազրեվարդ – 2 ճ/գ,
- Սխտոր – 6 ատամիկ,
- Աղ – 2 թ/գ,
- Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ,
- Աղացած սև պղպեղ – 1/2 թ/գ:
Պատրաստման եղանակը
- Լվանալ խոզի թիակը: Թիակը դանակով ձևավորել այնպես, որպեսզի ստացվի մեկ կտոր, որը հնարավոր է փաթաթել ռուլետի նման:
- Պատրաստված միսը լավ աղ անել և վրան ձիթապտղի յուղ քսել:
- Մսի վրա տարածել պղպեղը, սամիթի սերմը, հազրեվարդը, եղեսպակը, մանրացրած սխտորը և նարնջի կեղևը:
- Փաթաթել միսը ռուլետի նման:
- Կապկպել ռուլետը սննդային թելով և ուղարկել սառնարան ամբողջ գիշեր:
- Ռուլետը տեղավորել խորը կաղապարի մեջ, վրան ձիթապտղի յուղ քսել: Պորկետին պատրաստել 20 րոպե, 230 աստիճան տաքացրած ջեռոցում: Հետո ջերմաստիճանն իջեցնել մինչև 120 աստիճան և թողնել ջեռոցում ևս 60 րոպե:
- Դրանից հետո ռուլետը ծածկել փայլաթիթեղով և եփել ևս 10 րոպե: