Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Համացանցում ակտիվ տարածվում է մի տե-սանյութ, որտեղ մի կին համապատասխան հագուկապով պորտապար է պարում Երևանի Հանրապետության հրապարակում: Հետաքրքիր է, ինչո՞վ էին զբաղված այդ տարածքը հսկող բազմաթիվ ոստիկանները, որոնք օրվա բոլոր ժամերին գտնվում են այդտեղ ու չեն կանխել այդ ամենը:
Այս խայտառակ անգործությունը ևս մեկ ապացո ւյց է, որ Հայաստանն ուղղակի «ոտք ա ռել, գնում է»: Հայաս-տանում, կներեք արտահայտությանս համար, բարդակ վիճակ է, և ով ինչ ցանկանա, կանի…
Երբ 1987 թ֊ի մայիսի 28֊ին ԽՍՀՄ սահմանապահ զորքերի օրը, 18֊ամյա գերմանացի Մաթիաս Ռուստը փոքր ինքնաթիռով վայրէջք կատարեց աշխարհի գերտերություններից մեկի` ԽՍՀՄ մայրաքաղաքի` Մոսկվայի Կար-միր հրապարակում, շատերը հասկացան, որ դա ԽՍՀՄ վերջի սկիզբն է…
Հիմա, ինչ֊որ պարուհի մահմեդական աշխարհում ընդունված պար է պարում աշխարհի առաջին քրիստոնյա պետության մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, և դա ոչ միայն ոչ մեկին չի հետաքրքրում, այլև որևէ մեկը չի էլ պատժվել: Իսկ իրականում սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությանը վտանգի մեջ է…»:
Տեսանյութը ստորև՝