Պուտինի բոցերը Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին

Ավստրիայի ԱԳՆ նախարար, 53-ամյա Քարին Քնայսլն ամուսնացել է 65-ամյա գործարար Վոլֆգանգ Մայնլինգերի հետ:

Ինչպես նկատում է BBC-ն, հարսանիքը գուցե այնքան էլ ուշագրավ չլիներ և չհայտնվեր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե դրանից մեկ շաբաթ առաջ հայտնի չդառնար, որ արարողությանը ներկա է գտնվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես գրում են տեղի լրատվամիջոցները, հանդիսավոր արարողությունը ստիպված են եղել փոքր-ինչ ուշ սկսել, քանի որ Պուտինն ուշանում էր: Քնայսլը երկրի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնում է ձմեռվանից: Նա բազմիցս կողմ է արտահայտվել Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկխոսությանը:

Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Ավստրիայի հարավում գտնվող գյուղում: Հյուրերի թվում ավստրիական կառավարության բազմաթիվ անդամներ են եղել:

Պուտինը շնորհավորել է նորապսակներին և պարել հարսնացուի հետ:  Պուտինի հետ հարսանիքին ժամանել էր նաև Կուբանի պետական կազակական երգչախումբը:

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS