Պսակվելու առաջին օրվանից ամուսնս ուղղակի երազում էր որդի ունենալու մասին․ Երբ ծննդաբերելուց հետո նրան հեռախոսով հայտնեցի նորությունը, քիչ էր մնում ուշափաթվեր․․․

Պսակվելու առաջին օրվանից ամուսնս ուղղակի երազում էր որդի ունենալու մասին․ Երբ ծննդաբերելուց հետո նրան հեռախոսով
հայտնեցի նորությունը, քիչ էր մնում ուշափաթվեր․․․Երբ ես հղիացա, առաջին հետազոտության ժամանակ մեզ ասացին, որ զույգեր
ենք ունենալու։ Ես ու ամուսինս ցնցված էինք նորությունից։

Պատկերացնում էինք, որ դժվար է լինելու։ Մեր ավագ աղջիկն այդ պահին 10 տարեկան էր, իսկ մենք ուղղակի որոշել էինք մի որդի
ունենալ․․․Որոշեցինք երեխաների սեռը չիմանալ մինչ ծնվելը։Հասանք տուն և սկսեցինք երազել, թե ինչպես ենք խնամելու մեր զույգ
փոքրիկներին,մեր աղջիկն էլ անհամբերությամբ լցված սկսեց մեզ հետ միասին սպասել երեխաների լույս աշխարհ գալուն։Ժամանա-
կը շատ արագ անցավ։

Իմ ծննդյան օրն էր, եկան ծնողներս, քույրերս։ Նստեցինք, նշեցինք։ Ես գնացի հանգստանալու։ Հաջորդ առավոտյան վազեցի ամուս-
նուս մոտ և ասացի․

-Ինձ տար ծննդատուն։

Բժիշկներն ասացին, որ դեռ մի քանի ժամ կա։ Ամուսինս գնաց տուն, որ երեխային տանի տատիկի մոտ և վերադառնա․․․բայց չհաս-
ցրեց։

Մի ժամից ծնվեցին երեխաներս․․․ եռյակ երեխաներս։Ծնունդը երկու բժիշկ էին ընդունում։ Երկրորդ երեխայի ծնվելուց հետո մի բը-
ժիշկը բացականչեց․

-Սպասեք, մի երեխա էլ կա։

Նույնիսկ բժիշկներն էին շփոթված վիճակում, էլ չեմ խոսում իմ մասին։ՈՒնեցա մի աղջիկ և երկու տղա։ Ինձ տվեցին հեռախոսը և
ասացին, որ ամուսնուս շատ զգույշ պատմեմ․

-Արմեն, եթե ղեկին ես, կանգնեցրու մեքենան։ Պատրա՞ստ ես, դե լսիր։ Երկու որդի ու մի գեղեցկուհի դուստր ենք ունեցել։

Նա մի րոպե լռեց, հետո սկսեց բարձր ծիծաղել և ասաց․

-Որտեղ երկուսը, այնտեղ էլ երեքը։

Հավատացնում եմ, որ կյանքիս ամենաերջանիկ օրն էր, երբ գրկեցի իմ երեք փոքրիկներին՝ իմ անակնկալներին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS