Ջեռոցի ապակին անհրաժեշտ է պարբերաբար մաքրել, և դա շատ ջանք ու ժամանակ է պահանջում: Առաջարկում ենք ջեռոցի ապակին մաքրելու բավականին հեշտ միջոց:
Բաղադրիչներ․
1/3 բաժակ խմորի փխրեցուցիչ
տաք ջուր
Կիրառման եղանակը․
Փխրեցուցիչի վրա ջուր լցնել, որ ստացվի թթվասերի թանձրության զանգված:
Ստացված խառնուրդը քսել ջեռոցի ապակու վրա և թողնել կես ժամ:
Մաքրել խոնավ լաթով կամ սպունգով: