Ռոբերը Քոչարյանին ուղեկցող թիկնազորը շոու բեմադրեց և հեռացավ. իրականում…

Լրագրողները և քաղաքացիները ՀՔԾ-ի շենքի մոտ դեռ շարունակում են սպասել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանմանը։

Նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցները ՀՔԾ-ի դիմաց յուրահատուկ շոու բեմադրեցին՝ ստեղծելով իմիտացիա, որ երկրորդ նախագահը ուր որ է կժամանի, նույնիսկ զգուշացնում էին լրագրողներին, որ մեքենայի համար ճանապարհ բացեն։

Մոտ 20 րոպե տարածքում շրջելուց հետո Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող թիկնազորը նստեց մեքենա և հեռացավ։

Իսկ լրագրողների այն հարցին, թե կա՞ տեղեկություն Ռոբերը Քոչարյանի ժամանման մասին, ասացին՝ իրենք որևէ տեղեկության չեն տիրապետում։

ՀՔԾ-ի դիմաց անհասկանալի իրավիճակ է․ և՛ քննչական ծառայության աշխատակիցները, և՛ թիկնապահները հրաժարվում են որևէ տեղեկություն տրամադրել, թե երբ է տեղի ունենալու երկրորդ նախագահի հարցաքննությունը։ Քաղաքացիների և լրագրողների շրջանում լուրջ կասկածներ են պտտվում, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ի շենք է մուտք գործել այլ մուտքից։

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու: Նշենք, որ ի սկզբանե հարցաքննության ժամը նշանակվել էր 12.00-ն։

Աղբյուր՝ Hraparak.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS