Ռոբերտ Քոչարյանը խոստովանեց իր մեղքը

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվելուց, կալանավորման որոշում կայացնելուց հետո չեն դադարում նրա նկատմամբ վենդետայի, հետապնդման մասին խոսակցությունները, թե´ ներսում, թե´ արտաքին որոշ ուժերի կողմից:

Բայց եկեք մտածենք, որքանո՞վ է տեղին այդ բառն օգտագործել տվյալ պարագայում: Ահավասիկ, Վիկիպեդիայում ասվում է՝ Վենդետայի իրավունք — սպանված հարազատի փոխարեն արյան վրեժ լուծելու իրավունք (իբրև սովորութային իրավունք գոյություն է ունեցել հին ժողովուրդների մեջ. այժմ էլ գոյություն ունի Կորսիկական կղզիների ու Սարդինայի բնակչության որոշ մասի մոտ):

Ադամ Ադամյանն այդ առիթով ֆեյսբուքում գրել է.
«Ասում է՝ վենդետա եք անում իմ նկատմամբ։ Տո լավ ենք անում, քեզ ո՞վ էր ասում, որ մեր արյունը թափեիր։ Գոնե հասկանո՞ւմ ես, որ ինքնախոստովանական ցուցմունք ես տալիս»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS