Ռուսաստան-Վրաստան հակամարտությունը հասել է գագաթնակետին. Չեչենները 3 օրից կփակեն դեպի Վրաստան տանող բոլոր ճանապարհները, եթե… Ռամզան Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիային անվանել է «սրիկա»։

Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:

«Նա ո՛չ Կովկասի որդի է, ո՛չ տղամարդ, ո՛չ էլ լեռնաբնակ:

Գաբունիան ի ծնե վախկոտ է և անսեռ արարած: Դա ամոթ է Վրաստանի և նրա ժողովրդի համար»,- գրել է Կադիրովը:

Կադիրովն կարծում է, որ տեղի ունեցածը ոչ թե լրագրողի նախաձեռնությունն է, այլ հեռուստաալիքի կամ ինչ-որ շահագրգիռ անձանց կողմից ծրագրված քայլը, այլապես ուղիղ եթերը կանջատեին։

Կադիրովի կարծիքով՝ Պուտինի հետ հաղորդավարը վիրավորել է նաև ռուս ժողովրդին:

Նա պահանջում է, որ Վրաստանի նախագահն ու վարչապետը հրապարակավ ներողություն խնդրեն, իսկ հաղորդավարի դեմ քրեական գործ հարուցեն:

«Հակառակ դեպքում, 3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները: Գաբունիային պետք է թաքցել 7 ցանկապատի հետևում, քանի որ առաջին իսկ պատահած մարդը նրա հետ կանի այն, ինչին նա արժանի»,-ասել է Կադիրովը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS