Կորոնավիրուսի տարածումը աշխարհում կարող է կանգ առնել մինչև ամառվա կեսը: Interfax-ի հետ զրույցում նման տվյալներ է ներկայացրել ռուս գիտնական Ալեքսանդր Շեստոպալովը:
Ըստ նրա, համաճարակը կավարտվի հունիս-հուլիս ամիսներին: Չինաստանում դրա պիկը հաղթահարվել է փետրվարի 2-ին:
Գիտնականը վստահ է, որ կորոնավիրուսի մասով իրավիճակի կեսը խուճապի արդյունք է: Նա մի քանի այլ տարածված հիվանդություններ է նշել, որոնց արդյունքում ամեն օր մահանում է ավելի շատ մարդ, քան կորոնավիրուսի ողջ գոյության ընթացքում:
Գիտնականի խոսքերով, կորոնավիրուս եղել է միշտ, ուղղակի հիմա աճել է ախտորոշման մակարդակը, դրա համար այն ավելի հաճախ է բացահայտվում։
«Ընդհանուր առմամբ աշխարհում ձեռնարկվող միջոցառումները ադեկվատ են, սակայն կան նաև ծայրահեղ դեպքեր»,-ասել է նա:
Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 128 հազար մարդ: Արդյունքում կա 4 հազար 7 հարյուր մահ, 68 հազար մարդ բուժվել է: