«Ռ. Քոչարյանին միայն մարտի 1-ի համար չէ, որ պետք է մեղադրեն, այլ սկսեն կեղծած փաստաթղթերից». Արարատ Զուրաբյան: Տեսանյութ

«Նիկոլ Փաշինյանը պետք է ձեռքը դներ սրտին և ասեր՝ ով է սպիտակ և ով է սև, որովհետև ես կարծում եմ, որ եթե այդ չափանիշներով պետք է առաջնորդվենք, մարդկանց սևի ու սպիտակի բաժանենք, ուրեմն, ամենասպիտակը ես եմ»,- այսօր լրագորղների հետ հանդիպմանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին հանրահավաքին հնչած արտահայտությանը, ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։

Նա նշել է՝ ինքը մի հարցում դժգոհ է գործող իշխանությունից, որ դեռ բանտերում են ազնիվ տղաներ, իսկ այս երկիրը 20 տարի կեղեքած, ոտնահարած, մարդիկ սպանած անհատներն ու խմբերը դեռ «հաթաթա» են տալիս թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին, որ «տեսեք՝ հեսա գալու ենք, ինչ կլինի»:

«Ես խորը դժգոհություն ունեմ այն պատկան մարմիններից, որոնք չեն կարողանում այնպես անել, որ ազատության մեջ են հայտնվում Ռոբերտ Քոչարյանի նմանները: Իմ գնահատմամբ, Ռ. Քոչարյանին միայն մարտի 1-ի համար չէ, որ պետք է մեղադրեն, այլ սկսեն կեղծած փաստաթղթերից, որի հիման վրա նա դարձել է ՀՀ-ում բնակվող: Պետք է հիշեին Ալվինա Զաքարյանին, որ իրեն տվել է այդ փաստաթուղթը, որի հետևանքով Ռոբերտ Քոչարյանը 10 տարի շարունակ ուզուրպացրել է իշխանությունը Հայաստանում»:

«Ռ. Քոչարյանին միայն մարտի 1-ի համար չէ, որ պետք է մեղադրեն, այլ սկսեն կեղծած փաստաթղթերից». Արարատ Զուրաբյան
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS