Սաթենիկն է ստում, թե բժիշկներն են սխալվել. Պարզաբանաում է ակնաբույժը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր «Facebook» սոցիալական ցանցում բժիշկ Հակոբյանը ուղիղ եթերով տեսանյութ Է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Շիրակի մարզի բնակչուհու աչքերից բյուրեղներ հանում: Հիշեցնենք, որ Սպանդարյան համայնքում ապրող Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ: Պատճառը պարզելու համար ՀՀ-ում Սաթենիկը հետազոտվեց ակնաբույժ Արտաշես Զիլֆյանի մոտ, իսկ մասնագիտական փորձաքննությունն իրականացվեց ՌԴ-ում:

Արդյո՞ք Սաթենիկի մոտ իրական բյուրեղներ են, բնության կամ բժշկության մեջ անհայտ, նոր հիվանդություն: Հետաքրքրությունը հասավ մինչև ռուսական Առաջին ալիքի` Ելենա Մալիշևայի «Жить Здорово» հաղորդաշար:

Պատրաստվեց հատուկ հաղորդում՝ հետազոտություններով, հատուկ փորձաքննությամբ: Հայաստանից, որպես էքսպերտ մասնագետ հրավիրվեց Շենգավիթ ԲԿ-ի Տեսողության լազերային կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ խորհրդատու ակնաբուժության գծով, ՀՀ ԱՆ առողջապահության ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը:Հաղորդումից հետո բժիշկները հայտարարեցին,որ Սաթենիկի աչքերից ոչ թե բյուրեղներ,այլ սովորական ապակիներ են հանվել: Եկան այն եզրակացության, որ կնոջ մոտ հոգեբանական խնդիր է եւ հնարավոր ՝ նա ստում է:Մինչդեռ Արթիկի հիվանդանոցում այսօր բժիշկն իր ձեռքով է հանում ապակիները հիվանդի աչքերից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS