Սամվել Ալեքսանյանը ՛՛հրաժարվել է՛՛ իր ամենախոշոր բիզնեսից, ընդ որում Նիկոլ Փաշինյանի գիտությամբ…

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում հայտնի գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարկային դինամիկան ամենադիտարժաններից է: Սամվել Ալեքսանյանը դուրս է մղվել խոշորների առաջին տասնյակից, որտեղ նա կայուն կերպով հանգրվանում էր երկար տարիներ: Խոշոր հարկատուների ցուցակում Սամվել Ալեքսանյանի բիզնեսները ներկայացված են «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս Էնդ Հոլդինգ», «Սիթի», «Ալեքս Տեքստիլ» և «Նատալի ֆարմ» ընկերություններով:

«Ալեքս Հոլդինգը» անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին պետությանը վճարել էր 7 մլրդ 678 մլն 258 հազար դրամ հարկ և գտնվում էր յոթերորդ հորիզոնականում: Ալեքսանյանի բիզնես հոլդինգի առաջատարն այժմ խոշոր հարկատուների ցուցակի 18-րդ հորիզոնականում գտնվող «Սիթի» ընկերությունն է, որը պետությանը վճարել է 3 մլրդ 769 մլն դրամի հարկ:

Այնուհետև «Ալեքս էնդ Հոլդինգն» է, որը ընդամենը 21-րդն է՝ վճարած 3 մլրդ 335 մլն դրամ հարկերով: Հաջորդաբար գալիս է 30-րդ հորիզոնականում գտնվող «Նատալի ֆարմ» ընկերությունը, որն ապահովում է դեղատնային ցանցի գործունեություն և դարձյալ կապվում է Ալեքսանյանի անվան հետ: «Նատալի ֆարմ» ընկերությունը վճարել է 2 մլրդ 638 մլն դրամի հարկ: Այնուհետև 49-րդ հորիզոնականում գտնվող «Ալեքս հոլդինգ» անունով ընկերությունն է՝ պետությանը վճարած 1,7 մլրդ դրամ հարկերով:

Իսկ 146-րդ հորիզոնականում գտնվող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը, որն ի դեպ, կառավարությունից մի քանի անգամ հարկային արտոնություն է ստացել, կատարել է 608 մլն դրամի հարկային վճարում: Ընդհանուր առմամբ Սամվել Ալեքսանյանի հարկային վճարումները կազմել են շուրջ 12 մլրդ դրամ:
Yerevan City սուպերմարկետներում հաճախորդներին տրամադրվող ՀԴՄ կտրոնների վրա անցյալ տարվանից արդեն նշված է ոչ թե «Ալեքս Հոլդինգ», այլ «Սիթի»։ «Սիթի» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2018 թվականի մայիսի 14-ին, որի հիմնադիրը, ըստ ռեգիստրի, ՀՀ քաղաքացի Վարդան Վալյուշի Ֆարմանյանն է։

Ընկերությունը զբաղվում է մանրածախ առևտրով և ամբողջացնում է Yerevan City սուպերմարկետների ցանցը: Փաստորեն Սամվել Ալեքսանյանը որոշել է հրաժարվել իր կարևոր բիզնեսներից մեկից, հասկանալի է, միայն թղթերով:
Ընդամենը օերեր անց՝ 2018-ի մայիսի վերջերին, գրանցվել է նաև «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է տարատեսակ գործերով: Իսկ բոլորին քաջ հայտնի «Ալեքս Հոլդինգը» շարունակում է գործել որպես ներմուծող և շաքար արտադրող ընկերություն:

Փաստորեն Սամվել Ալեքսանյանը հեղափոխությունից հետո դիվերսիֆիկացրել է իր բիզնեսները, որոշներից էլ թղթերով հրաժարվել: Սերժ Սարգսյանը ժամանակին մի առիթով հայտարարեց, թե չեն կարողանում ահագնացող կոռուպցիան արմատախիլ անել, որովհետև թղթերով ամեն ինչ մաքուր է:

Փաստերոն, թղթերով Yerevan City սուպերմարկետների ցանցը Ալեքսանյանինը չէ: Եթե արձանագրելու լինենք՝ ապա հեղափխությունից հետո մարդը կորցրել է բիզնեսը՝ հավանաբար հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ:

Հայկ  Դավթյան

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS