Դե պարզից էլ պարզ էր, որ 5 րոպեյի հարց էր…
«Այսօր առավոտյան փոքր խանութի սեփականատիրոջից իմացա, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող՝ մատակարար ընկերություններից առավոտյան ապրանք մատարարարելիս ապրանքների հետ ներկայացրել է հարկային հաշիվ:
Տարիներ շարունակ փոքր խանութի սեփականատերը պահանջել է, որ մատակարարվող ապրանքի հետ ներկայացվի փաստաթղթերը, սակայն որևէ անգամ փաստաթուղթ չի ներկայացվել:
Զարմացած էր, որ առանց պահանջելու, հենց այսօրվանից մատարարվելու է փաստաթղթով:
Պարզվում է, որ ընդամենը մեկ անձով և մեկ օրում տարիներ շարունակ առկա խնդիրները հնարավոր է կարգավորվեն:
Հուսով սպասենք նաև մյուս դրական փոփոխություններին»
Գրառումը ՝ Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան էջից