Սամվել Ալեքսանյանին պատկանող Երևան Սիթի սուպերմակետների ցանցը 20 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համար

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը 20,000,000 դրամ է փոխանցել՝ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված ՀՀ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

Այս մասին տեղեկանում ենք սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջից:

Գրառման մեջ նաև ասվում է.

«Ինչպես քիչ առաջ նշել է առողջապահության նախարար Arsen Torosyan-ը, գումարը կուղղվի բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա ։

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մշտապես աջակցություն է ցուցաբերում նման հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին։
Առողջ եղեք»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS