Սամվել Կարապետյանը եկել է Հայաստան. Նա հանդիպելու է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. Ի՞նչ են նրանք քննարկելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է եւ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, Հայաստան է եկել նեղ անձնական առաքելությամբ. օրերս տեղի կունենա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թոռնիկի` կրտսեր Կարեն Կարապետյանի մկրտությունը։

Սամվել Կարապետյանը Կարապետյանի որդու` Տիգրանի քավորն է: Միջոցառումը լինելու է ընտանեկան, չնայած խնդիրը մեծ նրբություն ունի, որովհետեւ Սամվել Կարապետյանը նաեւ Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի քավորն է, այնուհանդերձ, մեր աղբյուրն ասաց` փորձել են նեղ «կռուգով» կատարել մեկամյա Կարենչիկի մկրտությունը:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Կարապետյանը կհանդիպի նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS