Սաշիկի պատմական առաջարկը ի օգուտ հանրությանը

Իսկ Սաշիկի առաջարկը արժանի ուշադրության չարժանացավ
— Որովհետև բոլորը տարված են Երևանի քաղաքապետի ընտրություններով
— Որովհետև հայտնի վերլուծաբան-քաղաքական գործիչների աստղաբույլցի ոչ մեկ դրա մասին չխոսեց (համենայն դեպս ես չտեսա)
— Որովհետև մարդկանց մենակ հետաքրքրում ա թե իրականւմ ինչքան փող ունի Սաշիկը ու որտեղ ա 50 տոկոս փայ մտել (եթե իսկապես մտել ա)
— Որովհետև կայքերից ոչ մեկ իր վերնագրում չդրեց Սաշիկի պատմական առաւջարկը, այլ դրեց վարչապետին ուղղված կոչը՝ էլի փորձելով ինտրիգ ու սկանդալ ստեղծել
— Որովհետև առաջարկը արվել էր հայտարաւության ամենավերջում, ու շատերը երևի Սաշիկի հայտարությունը մինչև վերջ չեն էլ ընթերցել, որ էդ մասն էլ կարդային
— Ու սենց լիքը որովհետևներ, որին կարաք ավելացնեք նաև ձեր տարբերակը

Իսկ պատմական առաջարկությունը հետևյալն էր․ Ցիտում եմ Սաշիկին․ «Միևնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ:»

Սաշիկը պատրաստակամություն ա հայտնում իր թալանածի մի մասը (թե ինչու իր կարծիքով մի մասը, այլ ոչ ամբողջը, ու որտեղից են էդ փողերը և այլն, այլ թեմա ա, որի մասին հիմա չեմ խոսալու) վերադաձնի հանրությանը, ումից էդ փողերը թալանվել են, ձևակերպելով դա բարեգործության գեղեցիկ անվան տակ, ու հանգիստ ու խախանդ ապրի՝ իր ասած իրական օրիանական Հայաստանում, որտեղ իրան կպաշտպանեն արդեն ոչ թե ախպոր երաշխիքները, զենքը, թիկնազորը, տղեքը, կրիմինալ դեմքերը, ստվերային պայմանավորվածությունները, իր սերմանած վախի մթնոլորտը, այլ օրենքը, ու էն հանրությունը, որը դրանցի հետո կճանաչի Սաշիկի մնացյալ ունեցվածքը՝ թալանածը վերադարձնելուց հետո:

Ու սա ոչ թե հանրությունն ա առաջարկում Սաշիկին, ոչ թե իշխանությունն ա առաջարկում Սաշիկին, այլ ՍԱՇԻԿԸ ԻՆՔՆ Ա ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ վերադարձնել իր տարածի մի մասը (կամ ամբողջ տարածը)՝ փոխարենը պահանջելով ու ակնկալելով օրենքի սահմաններում հանգիստ ու խախանդ ապրելու երաշխիք։

Լուրջ եմ ասում, սենց բան ես նույնիսկ երազումս չէի տեսել, սենց դեպքեր պատմության մեջ հազվադեպ են լինում, երբ թալանողը ինքն ա աառաջարկում խաղի կանոն՝ վերադարձնելով իր ունեցվածքի մի մասը, փոխարենը պահանջելով օրենքի երաշխիք՝ տակը մնացածով ապրելու համար։

Այլ կերպ ասած Սաշիկը առաջարկում ա հանրային պայմանագիր ու հանդես ա գալիս որպես հնարավոր պայմանագրի կողմ՝ էդ պայմանգրի բոլոր կետերը պահպանելու պատրաստակամությամբ։ Սա ապագա Հայաստանի, ապագա համերաշխ հասարակության համար անկյունաքարային առաջարկ ա Սաշիկի կողմից։ Էս առաջարկով Սաշիկը դնում ա նոր հասարակության ու պետության հիմքը, իսկական շինարար Սաշիկ, իսկ հաշվի առնելով էն, որ նրա առաջարկը կարա շղթայական ռեակցիա առաջացնի ու նման առաջարկով շուտով հանդես գան նաև այլ թալանչիներ, ուրեմն ոչ թե ուղղակի շինարար, այլ բրիգադիր Սաշիկ։

Խոստովանում եմ, որ երբեք մտքովս չէր անցնի, որ նման առաջարկը հենց Սաշիկը կանի, չնայած ամենախոցելին հենց ինքն ա։ Ու հիմա ուզում եմ հատուկ շեշտեմ այն մարդուն, ում գլխում ծնվել ա էդ առջւարկի միտքը ու ասեմ՝ ախպեր, դու չես էլ ջոգել, թե ինչ պատմական բան ես առաջարկել։ Իսկ եթե էդ մարդը Սաշիկն ա, ապա ասում եմ, որ եթե Սաշիկը չլիներ, ապա իրան պետք էր ստեղծել՝ հատուկ էս օրվա համար։
Սաշիկի առաջարկի իրագործման ճանապարհը երկար պիտի քննարկվի, բայց առաջին քայլը արված ա ու պրոցեսը սկսել ա, որի ճիշտ տանելու դեպքում Հայաստանին մատով են ցույց տալու ամբողջ աշխարհում։

Հ․Գ․ Ու ե՞րբ ա ստեղծվելու էն կուսակցությունը, որն իր հիմնական ուղենիշն ու տեսլականը հռչակելու ա համերաշխության հասարակություն ստեղծելը, որտեղ բոլորի ունեցվածքը կլինի լեգիտիմ ու կպաշտպանվի բոլորի կողմից, իսկ իշխանությունը կվերածվի ուղղակի փոքրիկ մենեջերական ինստիտուտի՝ համերաշխության հասարակության գոյության տեխնիկական մասը ապահովելու համար։

Սորրի շատ երկար ստացվեց, բայց Սաշիկի խաթեր արժեր էսքանը գրել։

Վլադ Հովհաննիսյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS