Սառնարանի տհաճ հոտից ինչպես ազատվել

Սառնարանը մեր լավ ընկերն է կենցաղում, այն անփոխարինելի է, առանց նրա հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից ընտանիքի գոյությունը: Սառնարանում են պահվում ամենահամեղ ուտելիքնեը, և նա դրանք թարմ է պահում: Սակայն երբեմն սառնարանում տհաճ հոտ է տարածվում:

Այդ խնդիրը հրաշալի կերպով լուծում է ակտիվացված ածուխը:

Ակտիվացված ածուխի մի քանի հաբ մանրացնել փոշու տեսքով և ափսեով դնել սառնարանի մեջ: Ողջ գիշեր թողնել: Այն կլանում է տհաճ հոտերը:

Կանխարգելման նպատակով ակտիվացված ածուխը կարելի է մշտապես պահել սառնարանում:Սառնարանի ներքին պատերը, դարակները մարքեք քացախի լուծույթի մեջ թրջած լաթով: Առավել լավ արդյունք ունենալու համար կարելի է քացախով լցված բաժակը թողնել սառնարանի մեջ երկու ժամով:

Եթե սառնարանում մշտապես դրված լինի սոդայով լցված բաց տարա, ապա տևական ժամանակ սառնարանում տհաճ հոտ չի լինի:

Կարելի է սառնարանի ներքին պատերը, դարակները մաքրել սոդայաջրի լուծույթում թրջած լաթով:Փոքրիկ փաթեթներով թեյը նույնպես կլանում է տհաճ հոտերը:

Սառնարանի տհաճ հոտը կվերանա, եթե սառնարանի ներքին պատերը, դարակները մաքրեք կիտրոնաջրւմ թրջած լաթով, դրա համար կես կիտրոնի հյութը քամեք ջրի մեջ և մաքրեք սառնարանը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS