Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հույս ունի, որ իր շուրջը կոնսոլիդացիա՝ համախմբում է լինելու քաղաքական դաշտում:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց.
«Դա երազանք է, երազանք էլ կմնա»: Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն չի բացառում, որ կհամախմբվի Քոչարյանի շուրջը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Բնական է, չի բացառի, որովհետեւ մնացորդներն են, որ մնացել են, իսկ գիտակից մարդիկ կուսակցությունից հելել են, էսօր հասկացել են, թե ինչ է կատարվել իրենց իշխած տարիների ժամանակահատվածում: Բայց կան մարդիկ, որ այդ մտքի հետ չեն հաշտվում, իրենք ուրիշ բան են ուզում ու չեն հաշտվում, որ այսօր ամեն ինչ գալիս է օրենքի դաշտ, բնականաբար, չեն ուզում»:
Ըստ Սասուն Միքայելյանի՝ ՀՀԿ-ն ու Քոչարյանն էլ շանս չունեն վերադարձի. «Շանսը պիտի տա ժողովուրդը, որը էլ երբեք չի տա: Ժողովուրդը թույլ չի տա, որ էդ մարդիկ նորից վերարտադրվեն»: Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ «Առավոտ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/17/981259/