«Ես Նիկոլից նման բան չէի սպասում»․ Սերժ Սարգսյանը զայրացել է…
Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները…
Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը…Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները,
որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն…
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ…
ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել,
որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը…
Հիշեցենք, որ Էդվարդ Նալբանդյանը և Սերժ Սրգսյանը հրավիրված հյուրերի ցանկում չէին…
Այս առիթով, անգամ ԱԺ պատգամավոր Մրգարիտա Եսայանը, ով նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարն է, իր դժգոհությունն է հայտնել ՀՀ կառավարությանը…
Ըստ որոշ լուրերի, Սերժ Սարգսյանի համար իրեն աչքաթող անելու հանգամանքը անսպասելի, և որոշ չափով նաև վիրավորական է եղել…
Խոսվում է նաև, որ Սարգսյանն ասել է թե ինքը նման վերաբերմունք չէր սպասում ՀՀ ԱԳՆ-ից և Նիկոլ Փաշինյանից